Տեսնես ի՞նչ է մտածում քամին ծաղկի թերթերը պոկելուց հետո, և կամ վագրը եղնիկին խժռելուց հետո գոնե մի փոքր ափսոսանք ապրու՞մ է թե ոչ: Իսկ բորենի՞ն: Տեսնես բորենին երբ խժռում է լեշը, ինչ որ մի պահ նողկու՞մ է իր արարքից, զգու՞մ է արդյոք թե ինչ է կերել: Կամ դու մարդ որ ավերում ես դիմացդ դուրս եկած ամեն մի գեղեցկություն, ափսոսու՞մ ես արդյոք: Կարծում եմ, որ այս բոլորն էլ ցավոք չեն զգում ու չեն ափսոսում: Իսկ կան բաներ, երբ քանդելուց հետո այլևս չես կարող երբևիցե վերականգնել: Դրա համար կա հայկական հին ու ճշմարիտ մի ասացվածք, «Տաս չափիր, մեկ կտրիր»:
23.09.2010
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓