fbpx

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ


Գարուն էր: Արևոտ, տաք ու պայծառ օր էր: Գարունը իր տաք արևի շողերով կանչում էր: Ուզում էի զբոսնել: Աշխատանքից հետո գարնան կանչը լսելով, որոշեցի մի փոքր շրջել այգով: Եղանակը շատ դյութիչ և ոգեշնչող էր: Ցանկություն առաջացավ նստել այգու նստարանին ու մի փոքր երազել: Այդպես էլ արեցի: Տաք եղանակ, թռչունների գեղեցիկ դայլայլ, շուրջս սիրահար զույգեր. “Այ թե ինչու եմ սիրում քեզ գարուն” մտածեցի ես:

– Դու ինչու՞ ես միայնակ, – հանկարծ կողքից լսվեց գեղեցիկ, նուրբ կանացի ձայն:

-Դու ո՞վ ես, – զարմացած հարցրեցի ես:

-Գարունը, – նույնքան զարմացած պատասխանեց նա:

-Ո՞վ…

-Պատասխանիր, ինչու՞ ես դու միայնակ, – հարցրեց նա` չպատասխանելով իմ հարցին:

-Իսկ ու՞մ հետ ես պետք է լինեի, – շփոթված հարցրեցի ես:

-Ու՞ր է քո կեսը:

Նրա հարցը նորից թույլ տվեց տխրությանը գրկել ինձ իր պաղ ձեռքերով:

– Նա չկա, – պատասխանեցի ես:

– Ինչպե՞ս, – անհանգստացած հարցրեց նա, – ինչպե՞ս թե չկա:

Ես իրեն բացատրեցի, որ երկարատև փնտրտուքներից հետո ես գտա նրան և նույն րոպեին էլ կորցրեցի: Պատմեցի, որ նա էր իմ կեսը, բայց ես իր կեսը չէի: Գարունը ուշադրությամբ լսում էր իմ պատմությունը ու զարմացած թարթում իր հիասքանչ թարթիչներով:

– Մի նեղացիր, բայց ինչու՞մ է քո պրոբլեմը, ինչու՞ դու նրա հետ չես, ի՞նչն է քեզ խանգարում:

Ես փորձում էի հասկացնել, որ հոգիս ճչում է, որ նա է հենց իմ կեսը, որ իմ սիրտը միայն նրա համար է բաբախում, որ ամբողջ հոգով զգում եմ, որ նա է իմ երջանկությունը, իմ մի մասը, որ իմ էությունը ոչինչ է առանց իրեն: Բայց նա պնդում էր, որ մեր ճակատագրերը չեն հատում իրար, որ նա չի կարող լինել իմ կյանքի մի մասը:

Մինչև ես խորասուզվել էի իմ հիշողությունների գիրկը, գարունը հեռացավ ինձանից, նույնիսկ գեղեցկուհի գարունը չհասկացավ ինձ,- տխրությամբ մտածեցի ես: Ես կորցրեցի իմ գարունը:

Իսկ այդ ժամանակ այգում շարունակում էր շողալ արևը, ծառերի նոր կանաչող ճյուղերին երգում էին թռչունները, միմյանց փաթաթված զբոսնում էին սիրահար զույգերը, իսկ նրանց կողքին ժպտում էր գարունը: Նա այլևս ինձ չէր նկատում:

(բնօրինակը ռուսերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ)

2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ
Ինչպես ոչինչ չանելով սիրահարել կնոջը քեզ (տեսանյութ)