fbpx

Լեոնիդ Ենգիբարով 76, աշնանային սրտով ծաղրածուն

1935թ. մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է հանրահայտ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։
Շատ քչերը գիտեն, որ նա բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև շատ գեղեցիկ նովելներ: Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրվա կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում նրա նովելներից մեկը, որը ես շատ եմ սիրում.

Աղջկան, որը կարողանում է թռչել

Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։
Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։
Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։
Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։
Իմ սիրտը քո կրծքում է։

Իսկ վերջում հիացեք նրա պանտամիմայով.

P.S. Փաստորեն բոլոր մարտին ծնված ծաղրածուների սիրտն է աշնանային…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լեոնիդ Ենգիբարով 76, աշնանային սրտով ծաղրածուն
Մեր մոլորակի 5 հատուկ արգելված վայրերը