Օգտակար և վնասակար պանիր – առակ

Մի անգամ Խոջա Նասրեդինը ասում է իր կնոջը.

– Գնա և պանիր բեր: Այն ամրացնում է ստամոքսը և բարելավում ախորժակը:

– Մենք տանը պանիր չունենք, – պատասխանում է կինը:

– Շատ ավելի լավ: Պանիրը բերում է ստամոքսի խանգարման և թուլացնում լնդերը, – ասում է Նասրեդինը:

Կինը զարմացած հարցնում է.

– Եվ ո՞րն է այս երկու հակադիր պնդումներիցդ ճիշտը:

– Եթե տանը պանիր կա՝ ուրեմն առաջինը, իսկ եթե չկա՝ ուրեմն երկրորդը, – պատասխանում է Նասրեդինը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օգտակար և վնասակար պանիր – առակ