fbpx

Իմ ամրակազմ նյարդերը

Ամբողջ կյանքս ինձ թվում էր, որ ես նյարդերից թույլ մարդ եմ, շուտ եմ հունից դուրս գալիս, շատ կռվարար եմ ու տաքարյուն: Ու իրոք դա այդպես էր: Դա այդպես էր մինչ քոլեջում դասավանդելս:
Երբ ինձ առաջարկեցին դասավանդել քոլեջում, առաջին վախս այն եղավ, որ ես չեմ կարող մերվել ուսանողների հետ, նամանավանդ, որ գիտեի նրանք 15-16 տարեկան երեխաներ են: Մտածում էի, որ նրանք շատ շուտ ինձ հունից կհանեն:
Ու, երբ սկսեցի դասավանդել ու եկավ այն պահը որ ես արդեն հունից դուրս պետք է գաի, հանկարծ միանգամից, անկախ ինձանից ընկա իմ հիշողությունների գիրկը: Ընկա այն ժամանակ, երբ ես նույնպես 15-16 տարեկան էի ու հիշեցի, որ ես նույն անկարգն եմ եղել ինչ իրենք: Միգուցե մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց դա էական չէ:
Եվ պատկերացրեք, որ ես ոչ միայն հունից դուրս չեկա, այլ միանգամից լեզու գտա նրանց հետ:
Ու հիմա, երբ դասի եմ լինում, ես ինքս իմ վրա զարմանում եմ, թե ինչքան ամուր նյարդեր ունեմ ես: Չէ չմտածեք, որ իմ ուսանողներս անկարգ են: Ուղակի նրանց այն շրջանն է, երբ հասունանում են, երբ կայանալու խնդիր ունեն, երբ հակառակ սեռի մոտ երևալու ձգտումը մեծ է: Եվ  հենց այդ պատճառով նրանք մի փոքր անկառավարելի են դառնում, երբեմն: Եվ հաշվի առնելով այդ՝ իմ նյարդերս ամուր ու հանգիստ են մնում, թու-թու-թու :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմ ամրակազմ նյարդերը
ԹԵՍՏ. Աշխատանքի առումով դուք ձեր տեղո՞ւմ եք