fbpx

Զարմանում եմ…

“Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից” – կասեր իմ ամենասիրելի պոետներից մեկը՝ Արթուր Մեսչյանը:
Զարմանում եմ… ինչպե՞ս կարելի է մարդու հետ շփվել, լինել մտերիմ և միանգամից այնպես հեռանալ, կարծես օտարներ:
Զարմանում եմ… ինչպե՞ս կարելի է ռեալը թողած, ռեալը ճանաչելով, թողնել և ընկնել վիրտուալի հետևից, երբ չգիտես նույնիսկ թե ինչքանով է անկեղծ և ինչքանով ես ճանաչում այդ վիրտուալը:
Զարմանում եմ… Ինչպե՞ս կարելի է շահի համար դավաճանել ինքդ քեզ
Զարմանում եմ… Ինչպե՞ս կարելի է մաքուրը թողած կեղտին միշտ ձգտել:
Զարմանում եմ… Ինչպե՞ս կարելի է ինքնասիրություն ասվածը այդքան մոռանալ:
Զարմանում եմ… շատ բաներից եմ զարմանում:
Ու ամենաշատը Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag