Փողոցով քայլում եմ լուռ ու միայնակ:
Շուրջս մարդիկ են ինչ որ տեղ շտապում:
Աչքերս անվերջ Քեզ են որոնում`
Մարդկանց մեջ փնտրում, բայց և չեն գտնում:
Ինձ թվում է, որ կտեսնեմ ես Քեզ,
Կտեսնեմ ես Քո աչքերը ժպտուն:
Ու մենք կքայլենք մինչ ուշ իրիկուն
Եվ վերջում ես Քեզ կուղեկցեմ դեպ տուն:
Իսկ Ձեր բակի մոտ հրաժեշտ տամ Քեզ
Վաղվա հանդիպման ակնկալիքով
Ու դու կժպտաս ժպիտովտ հեզ
Մինչ նոր հանդիպում դու ինձ մաղթելով :
Երազներով եմ ես ավաղ ապրում,
Եվ այս մեկնել է լոկ գունեղ երազ,
Նորից միայնակ փողոցով քայլում
Ու ամբոխի մեջ Քեզ եմ որոնում:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓