Ահա և վերջ, գլորվեց ևս 1 տարի իմ կյանքից, կամ ևս մեկ նիշով ավելացավ իմ տարիքը: Ծննդյանս օրը վատ չանցավ, բավական հաճելի օր ստացվեց:
Շատ շատերը շնորհավորեցին, որի համար բոլորին՝ հարազատներին, ընկերներին, բարեկամներին, մի խոսքով բոլոր-բոլոր նրանց ովքեր հիշեցին ինձ ու չզլացան շնորհավորել հայտնում եմ իմ մեծ շնորհակալությունները:
Բայց մի մեծ բան պակասում էր, չնայած որ հույս էլ չկար որ կավելանա, դա էլ որ լիներ ուրեմն ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը: Բայց ինչպես գիտենք հեքիաթները հիմնականում դրանք հորինված պատմություններ են: Ինչևէ, ես գոհ եմ իմ այս օրից և 33 ամյակիս մեկնարկից:
Գլորվեց ևս մեկ տարի իմ կյանքից
🎥 Նոր տեսանյութ.







