Կենդանակերպի որոշ նշաններ հաճախ ընկալվում են որպես սառը, մեկուսացած կամ զգացմունքային առումով փակ։ Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ նրանք միշտ չէ, որ բացահայտ խոսում են իրենց զգացմունքների մասին բոլորի հետ։ Սակայն նրանք, ովքեր իսկապես ճանաչում են նրանց, գիտեն, որ այդ զսպվածության հետևում թաքնված է անհավանական բարի սիրտ, խորը նվիրվածություն և սիրելու անսահման կարողություն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այծեղջյուր
Այծեղջյուրը հաճախ խիստ և զուսպ տպավորություն է թողնում։ Նա հանրության ներկայությամբ ի ցույց չի դնում իր հույզերը և շռայլորեն չի բաժանում դրանք։ Սակայն, երբ նա վստահում է մեկին, նվիրվում է ամբողջ էությամբ։ Այծեղջյուրի սիրտը մեծ է, բայց՝ փակ, այդ իսկ պատճառով մարդիկ դա միանգամից չեն նկատում։ Ժամանակի ընթացքում նրա կայունությունն ու հոգատարությունը դառնում են սիրո ամենախորը դրսևորումները։
Կույս
Կույսը վերլուծական միտք ունի և զգուշավոր է, ինչի պատճառով երբեմն կարող է սառը կամ քննադատող թվալ։ Բայց այդ լուրջ արտաքինի տակ թաքնված է նուրբ և ուշադիր բնավորություն։ Կույսն իր սերն արտահայտում է հոգատարության, գործնական օգնության և փոքրիկ ժեստերի միջոցով, որոնք հեշտացնում են մյուսների կյանքը։ Նա հույզերն ի ցույց չի դնում, բայց, միևնույն ժամանակ, Կենդանակերպի ամենանվիրված նշաններից է։
Տես նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանների կանայք համարվում են ամենասառը և անհասանելին
Կարիճ
Կարիճն ունի թափանցող հայացք, հանգիստ պահվածք և հզոր էներգետիկա, որը կարող է անհասանելի թվալ։ Իրականում, սակայն, Կարիճը չափազանց զգացմունքային է՝ հաճախ ավելի զգայուն, քան ցանկանում է խոստովանել։ Նա հեշտությամբ չի բացվում, քանի որ վախենում է դավաճանությունից, բայց երբ մեկին թողնում է իր աշխարհ, նրան է տալիս իր ողջ սիրտը՝ առանց մնացորդի։ Նրա նվիրվածությունը բացարձակ է։
Այս նշանները գուցե չեն արտահայտում իրենց հույզերն այնպես, ինչպես սովոր են մյուսները, բայց նրանց սերը խորն է, անկեղծ և երկարակյաց։ Նրանք չեն ձևացնում և իրենց չեն նվիրում բոլորին անխտիր, և հենց դա է պատճառը, որ նրանց ջերմությունն այդքան արժեքավոր է։








