Մի քանի հանճարեղ թեզիսներ աշխարհահռչակ հոգեբանից:
Որքան անբասիր է մարդն արտաքինից, այնքան շատ դևեր կան նրա ներսում․․․
Մենք մեկմեկու ընտրում ենք ոչ պատահական․․․ Մենք հանդիպում ենք միայն նրանց, ով արդեն գոյություն ունի մեր ենթագիտակցության մեջ:
Ցավոք, ճնշված էմոցիաները չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ դրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:
Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհաստեղծման նախագծի մեջ:
Մենք մուտք ենք գործում աշխարհ միայնակ և միայնակ էլ լքում ենք այն։
Շատերին սիրողը՝ գիտի կանանց, միակին սիրողը՝ ճանաչում է սերը:
Դու չես դադարում ուժեր և վստահություն փնտրել դրսում, իսկ փնտրել պետք է ներսումդ: Դրանք այնտեղ միշտ եղել են:
Շատ մարդիկ իրականում ազատություն չեն ցանկանում, որովհետև այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը շատ մարդկանց վախեցնում է:
Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գնում պարապները՝ եռացող կաթսայի մոտ ճանճեր չեն թռնում:
Միջին դարերում ինձ կայրեին, իսկ հիմա այրում են իմ գրքերը:
Երբեմն սիգարը՝ ուղղակի սիգար է:
Սեր և աշխատանք՝ ահա մեր մարդկայնության հիմնասյունը:
Նախանձն ավերիչ է:
Մենք ոչ միշտ ենք ազատ սխալներից, որոնց առիթով ծիծաղում ենք ուրիշների վրա:
Չկա ավելի թանկ բան, քան հիվանդությունը և դրա անտեսումը:
Զանգվածները երբեք չեն իմացել ինչ է ճշմարտության ծարավը: Նրանք պահանջում են խաբկանքներ, առանց որոնց նրանք չեն կարողանում ապրել:
Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն սեքսի ամբողջական բացակայությունը: Մնացած ամեն ինչը՝ ճաշակի հարց է:
Կյանքում ոչինչ այդքան թանկ չի արժենում, որքան հիվանդությունն ու հիմարությունը:
Առաջին մարդը, ով քարի փոխարեն հայհոյանք նետեց՝ քաղաքակրթության հայրն էր:
Հիմարության առաջին նշանը՝ ամոթի իսպառ բացակայությունն է:
Երազը՝ թագավորական ճանապարհ է դեպի անգիտակցականը:
Յուրաքանչյուր մարդ ունի ցանկություն, ինչի մասին չի պատմում ուրիշներին, և ցանկություն, ինչին նա հասնել չի կարող:
Միակ մարդը ում հետ պետք է համեմատվեք՝ դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, որից լավը պետք է լինեք՝ դուք եք հիմա:
Մարդը երբեք ոչնչից չի հրաժարվում, նա ուղղակի մեկ հաճույքը փոխարինում է մեկ ուրիշով:
Ձեր անձի մասշտաբը որոշվում է պրոբլեմի մեծությամբ, որն ունակ է ձեզ հունից հանել: