Շփվելով մարդու հետ՝ դուք նույն հաճախականության վրա եք տրամադրվում նրա հետ։ Մի վայրկյանի ընթացքում դուք փոխվում եք՝ ձուլվելով միմյանց։ Դուք կարեկցում և էներգիա եք փոխանակում։
Ձեր էներգետիկ տարածության տրամագիծը 7-ից 9 մետր է: Դուք նույն օդն եք շնչում զրուցակցի հետ։ Դուք շատ ավելի մոտ եք միմյանց, քան կարող եք պատկերացնել։ Ձեր էներգիաները խառնվում են:
Մարդու հետ շփվելուց հետո դուք պետք է վերադառնաք ձեր սկզբնական վիճակին: Այդ պահին դուք կարող եք նկատել որոշ փոփոխություններ և զգալ շփումից հետո ստացված էներգիան:
Հրավիրելով հյուրերին ձեր տուն՝ դուք դրսևորում եք ձեր ողջ բարությունն ու քաղաքավարությունը, բայց միայն այն դեպքում, եթե ձեր հյուրերը պատշաճ կպահեն իրենց: Բայց ի՞նչ կլինի, եթե հյուրերը սկսեն իրենց լկտի պահել։ Կթողնե՞ք, որ կոտրեն ամանեղենը, կեղտոտ կոշիկներով անկողինդ տրորեն։ Թույլ կտա՞ք չհարգել ձեզ և ձեր տունը: Իհարկե ոչ:
Բայց մեր սեփական էներգետիկ տարածության մեջ մենք, ցավոք սրտի, բավականին հաճախ ներս ենք թողնում ուրիշի նեգատիվությունն ու դրամատիզմը: Ամենից հաճախ մենք դա անում ենք, քանի որ վախենում ենք, որ մեզ կլքեն, կքննադատեն կամ կմերժեն: Մենք զոհաբերում ենք մեր ներքին խաղաղությունն ու անձնական տարածքը։
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սովորել, թե ինչպես սահմանել սահմաններ և որոշակի պաշտպանություն նման «հյուրերից»։ Սա չի նշանակում, որ դուք չեք սիրում այս մարդկանց։ Սա առաջին հերթին կնշանակի, որ դուք սիրում և գնահատում եք ինքներդ ձեզ։
Դուք պետք է սովորեք սիրել ինքներդ ձեզ, քանի որ միայն այս կերպ կկարողանաք ճանաչել այն պահերը, երբ ուրիշները փորձում են իրենց բացասական էներգիան պարտադրել ձեզ։
Սա հասկանալուց հետո կհասկանաք՝ իրականում ուրիշների կարծիքը նշանակություն չունի, քանի որ կարևորն այն է, թե դուք ինքներդ ինչ ընտրություն կկատարեք։ Ձեր սկզբունքներին հավատարիմ մնալու իրավունքը միշտ ձերն է: