Հավանաբար նկատել եք, որ կան մարդիկ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Նրանք չեն ընդունում միմյանց արժեքներն ու դեմ են միմյանց հայացքներին ու կարծիքին։
Այս մարդիկ պարզապես Կենդանակերպի հակառակ նշանների տակ են ծնվել։ Նրանք չեն կարողանում միմյանց հասկանալ, քանի որ նրանց նշաններին հովանավորող մոլորակները տարբեր էներգիաներ ունեն։
Ահա, թե Կենդանակերպի որ նշանները պետք է հեռու մնան միմյանցից։
Խոյերը պետք է խուսափեն Ձկներից
Քանի որ նրանք երազկոտ ու զգացմունքային են, իսկ Խոյերը չոր ու ռացիոնալ մտածող։
Ցլերը պետք է խուսափեն Երկվորյակներից
Քանի որ նրանք սիրում են, որ ամեն բան կարգ ու կանոնով լինի, իսկ Երկվորյակներն ազատամիտ ու անկախ ապրող մարդիկ են։
Երկվորյակները պետք է խուսափեն Կույսերից
Քանի որ նրանք չեն սիրում նոր մարդկանց և նոր ծանոթություններ, նրանք նախընտրում են փոփոխություններ չանել, իսկ Երկվորյակները միշտ պետք է առաջ շարժվեն։
Խեցգետինները պետք է խուսափեն Այծեղջյուրներից
Քանի որ նրանք տանել չեն կարողանում զգացմունքային մարդկանց, իսկ Խեցգետինները հենց այդպիսին են։
Առյուծները պետք է խուսափեն Կշեռքներից
Քանի որ նրանք սիրում են ամեն բան հաշվարկել և ավելորդ ոչինչ իրենց թույլ չեն տալիս, իսկ Առյուծները սիրում են շռայլ կյանքով ապրել։
Կույսերը պետք է խուսափեն Աղեղնավորներից
Քանի որ նրանք միշտ փորձում են արկածներ գտնել ու մի վայրում չեն կարողանում երկար մնալ, իսկ Կույսերը փոփոխություններ չեն սիրում։
Կշեռքները պետք է խուսափեն Խեցգետիններից
Քանի որ Խեցգետինները սիրում են զգացմունքներով ապրել, իսկ Կշեռքների համար ամեն բան ռացիոնալ ու հաշվենկատ մտածելակերպն է որոշում։
Կարիճները պետք է խուսափեն Առյուծներից
Քանի որ Առյուծները ևս սիրում են ուշադրության կենտրոնում լինել և կարող են ստվերել եսասեր Կարիճներին։
Աղեղնավորները պետք է խուսափեն Ցլերից
Քանի որ նրանք սիրում են ակտիվ հանգիստը, իսկ Ցլերի համար դա անտանելի է։
Այծեղջյուրները պետք է խուսափեն Խոյերից
Քանի որ Խոյերը սիրում են ամեն բան վերահսկել, իսկ Այծեղջյուրները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում, թե ինչ է պետք անել։
Ջրհոսները պետք է խուսափեն Կարիճներից
Քանի որ նրանք մաքուր ու երազող են, իսկ Կարիճները խորամանկ ու հաշվենկատ։
Ձկները պետք է խուսափեն Ջրհոսներից
Քանի որ Ջրհոսները սիրում են նոր հորիզոններ բացահայտել, իսկ Ձկները ցանկանում են ապրել իրենց իսկ ստեղծած աշխարհում։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։