GetContact հավելվածը սկսել է գովազդային արշավ անցկացնել համացանցի հայկական տիրույթում:
Այս փաստը հաշվի առնելով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է մի քանի վտանգներ, որոնց մասին հարկավոր է տեղեկանալ՝ GetContact հավելվածից օգտվելուց առաջ:
Ի՞նչ վտանգ է ներկայացնում GetContact հավելվածը
- Ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը,
- կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,
- գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,
- հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս ու հորդորում չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար ձեր ու այլ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։
Գործակալությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում։
ԱՂԲՅՈՒՐԸ՝ news.cybergates.org