fbpx

Զառանցանք թվացող 16 փաստ, որոնք պարզվեց, որ իրականություն են

Մեզանից յուրաքանչյուրը սիրում է նոր, տարօրինակ և անսպասելի բաներ իմանալ: Սակայն մենք հազվադեպ ենք մտորում, թե որքան հետաքրքիր բաներ կարող են թաքցնել իրենց մեջ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է:

Ձեր ուշադրությանն  ենք ներկայացնում ոչ տիպիկ փաստերի սերիա, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք:

Չինացիները բնությունից հարմարված չեն կաթ խմելուն:

Աղավնիները քայլելուց «թափահարում» են գլուխը, որպեսզի կայունացնեն պատկերը:

Ըստ վիճակագրության, մարդկանց 1.6%-ը կարող են ցավ զգալ իրենց մարմնում, երբ տեսնում են, թե ինչպես է ցավ ապրում մեկ ուրիշը:

երբ հիվանդին փոխպատվաստում են այլ մարդու երիկամ, նրա սեփական երիկամները, մեծամասամբ, մնում են տեղում:

Նորվեգիայում գոյություն ունի թագավորական պինգվին, որն ասպետ է կարգված: Զորախմբի խոսքերով, պինգվինը ճանաչում է զինծառայողներին և միշտ ուրախ է նրանց տեսնել:

Շվեցարիայում գործում է օրենք, ըստ որի, որպես տնային կենդանի արգելվում է պահել միայն մեկ ծովախոզուկ:

Երկվորյակները կարող են ունենալ տարբեր հայրեր՝ այդ երևույթը կոչվում է սուպերֆունդակցիա: Աշխարհում հաշվարկված է ընդամենը 10 երկվորյակ, որոնք ծնվել են տարբեր հայրերից: Այդպիսի մի դեպք արձանագրվել է Լեհաստանում, մեկը՝ Իսպանիայում, երկուսը՝ ԱՄՆ-ում և նույնքան Հնդկաստանում:

Ճապոնիայում բնակվում են զրահի վրա մարդու բարկացած դեմք հիշեցնող սարսափելի նախշով ծովախեցգետիններ:

Կապուտաչյա մարդիկ հայտնվել են ավելի ուշ, քան մարդկությունը կհայտնաբերեր կերամիկան:

Թղթով մատի պատռվածքն ավելի ցավոտ է, քան սովորական պատռվածքը, քանի որ քիչ արյուն է արտազատվում կամ ընդհանրապես չի արտազատվում՝ նյարդային ծայրամասերը թողնելով օդում բաց գրգռման համար:

Մեղուն կարող է խայթել մեկ այլ մեղվի: Երբ օտարը փորձում է մուտք գործել փեթակ, ապա պահակ-մեղուները սկսում են արտադրել հատուկ ֆերոմոններ և մնացած մեղուները հարձակվում են օտարների վրա:

Տիրանոզավր Ռեքսի ամենամոտ ազգականը, որ գոյատևել է մինչ մեր օրերը՝ հավն է:

Ամերիկացի հոգեբանը իր հետազոտություններով ապացուցել է, որ մարդու ինտելեկտի վրա ազդում է մարմնի վրայի մազերի քանակը՝ որքան այն շատ է, այնքան մարդը խելացի է: 1996թ․ դոկտոր Արկայակուդի Ալյասը հայտարարեց, որ կրծքամասի մազերը ավելի հաճախ հանդիպում են դոկտորների և բարձրակիրթ մարդկանց մոտ:

Կոլումբիայում գոյություն ունի բազմագույն գետ՝ Կանյո Կրիստալես: Այն հայտնի է նրանով, որ նրա ջրերը գունավորվում են 5 տարբեր գույներով՝ կարմիր, դեղին կանաչ, կապույտ և սև՝ ստեղծելով իրոք հիասքանչ և աներևակայելի մի տեսարան:

Ադամախնձոր ունեն ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, սակայն կանանց մոտ այն թույլ է արտահայտված:

1973թ․ Ճապոնիայի իշխանությունները որոշեցին փոփոխություն մտցնել և լուսաֆորի կապույտ լույսը փոխարինեցի կանաչին մոտ երանգով: Արդյունքում, տեղի բոլոր լուսաֆորները տեխնիկապես կանաչ են, սակայն մարդկային աչքը համառորեն այն կապույտ է ընկալում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 35 assessment, среднее 4.34 из 5 )
MediaMag
Զառանցանք թվացող 16 փաստ, որոնք պարզվեց, որ իրականություն են
Կենդանակերպի ամենաշատախոս նշանները