Ամեն օր YouTube-ում ներբեռնվում են հազարավոր տեսանյութեր: Դրանց մի մասը իրոք իրենից հետաքրքրություն է ներկայացնում, իսկ որոշներն էլ ուղղակի անիմաստ տեղ են զբաղեցնում սեռվեռում: Բայց նաև կան այնպիսի տեսանյութեր, որոնք ակնթարթորեն գրավում են դիտողների սրտերը՝ հավաքելով բազմամիլիոնանոց դիտումներ: Դրանցից շատերը Դուք ըստ երևույթին արդեն տեսել եք:
Եվ այսպես YouTube-ը ամփոփելով 2014թ., ստեղծել է մի հոլովակ՝ «YouTube Rewind 2014» անվանմամբ, որտեղ հավաքված և մեկտեղված են բոլոր հանրաճանաչ հոլովակները: Բայց դա ընդամենը հոլովակների հատվածների հավաքածու չէ: YouTube-ը վարձել է դերասաններ և կրկնօրինակել հանրաճանաչ հոլովակները: Իսկ դուք կգուշակե՞ք, որը որ հոլովակն է.
[uppod video=”http://youtu.be/zKx2B8WCQuw” align=”center”]