fbpx

YouTube-ը սկսում է GIF-եր պատրաստել

YouTube-ը կարողանում է արդեն GIF-եր պատրաստել: Ճիշտ է այդ ֆունկցիան հասանելի է դեռևս ոչ բոլոր ալիքներում, սակայն ըստ երևույթին, աշխարհի ամենամեծ վիդեոհոսթինգը շուտով այն կներդնի բոլոր ալիքներում:

Որպես օրինակ, GIF-ի պատրաստման գործիքի հետ կարելի է ծանոթանալ օրինակ այս տեսանյութի տակ.

Իսկ սա GIF-ի օրինակը.

Սեղմելով «Share» (Поделиться) կարելի է տեսնել մի նոր կետ, հատկանշական անվանումով՝ GIF: Ընտրում ենք այն, և մեր առջև բացվում է խմբագրիչի ինտերֆեյսը:

Skrinshot-2014-12-12-11.53.32-630x320

GIF-ի տևողությունը սահմանափակված է 6 վայրկյանում:

Youtube-ի այս գործիքի հայտնվելուն պես, իրենց ակտուալությունը կկորցնեն շատ կողմնակի ծառայություններ, որոնք առաջարկում են նմանատիպ ծառայություններ: Որովհետև, բացի նրանից, որ YouTube-ը ակնթարթորեն կարողանում է ուզածդ տեսանյութից GIF սարքել, այն նաև հնարավորություն է տալիս տեղադրման համար մշտական հղում գեներացնել:

Skrinshot-2014-12-12-12.21.13-630x276

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
YouTube-ը սկսում է GIF-եր պատրաստել
Հայաստանում հայտնաբերված աշխարհի 8 հնագույն արտեֆակտները