fbpx

Youtube-ի գաղտնի հնարավորությունները: Իսկ դուք գիտե՞ք դրանց մասին

Դուք հավանաբար լսել եք տարբեր սոցիալական ցանցերի գաղտնի հնարավորությունների մասին, որոնք ստեղծված են կյանքը հեշտացնելու համար և որակապես փոխում են աշխատանքը սոց.ցանցի հետ: Ձեզ ենք ներկայացնում Youtube-ի մի շարք օգտակար հնարավորություններ, որոնք օգնում են օպտիմիզացնել տեսանյութերի դիտումը, դրանց դասակարգումը և մի շարք հավելյալ ընդլայնված հնարավորություններ:

Եվ այսպես, Youtube-ում կարելի է.

1. Տեսանյութից ստեղծել gif

c4ca4238a0b923820dcc509a6f75849b11

Դրա համար ձեզ հարկավոր է ընդամենը հասցեի տողում հասցեից առաջ գրել «gif», այնտեղից ձեզ կվերաուղղեն դեպի ծառայություն, որտեղ կկարողանաք պատրաստել ձեր gif-ը:

c81e728d9d4c2f636f067f89cc14862c9

2. Գտնել սիրելի կատարողի էջը

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf36

Ուղղակի որոնման տողում հավաքեք #կատարողիանուն

3. Կարաոկե

a87ff679a2f3e71d9181a67b7542122c7

YouTube-ում կարաոկե երգելու հնարավորություն կտա Musixmatch հավելվածը: Այն նախատեսված է Chrome դիտարկչում տեղադրելու համար և ունի 32 լեզուներով 7 միլիոնից ավել երգերի բազա:

4. Իմացիր, թե ինչ երաժշտություն է հնչում

e4da3b7fbbce2345d7772b0674a318d54

Քանի անգամ է պատահել. նայում ես տեսանյութը, իսկ այնտեղ հնչում է ինչ-որ երաժշտություն: Որոնմանը կօգնի MooMa.sh ծառայությունը: Դուք ընդամենը պատճենում և տեղադրում եք տեսանյութի հղումը, իսկ մնացածը ձեր փոխարեն անում է նա:

5. Թատրոնի ռեժիմ

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc5

Եթե տեսանյութի ներքևի աջ անկյունի ուղղանկյան վրա սեղմեք, ապա դուք կանցնեք «թատրոն» ռեժիմին:

6. Ինքնանվագարկում

8f14e45fceea167a5a36dedd4bea25435

Տվյալ ֆունկցիան միացնել և անջատել կարելի է աջ վերևի անկյունում գտնվող անջատիչի միջոցով:

7. Ստուգեք ինտերնետ կապը

c9f0f895fb98ab9159f51fd0297e236d5

Video Quality Report Google ծրագրի օգնությամբ կարող եք իմանալ թե որ որակի տեսանյութը կարող եք դիտել ձեր կապով:

8. Նոր YouTube

45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad265

Մտեք youtube.com/testtube և սեղմեք անցնել նոր նվագարկչին: Դուք կարող եք թեստավորել YouTube նվագարկչի նոր դիզայնը, որն ունի թափանցիկ ստատուս բար:

9. Միացնել YouTube-ը հեռուստացույցին

Դուք կարող եք նվարգարկել տեսանյութը սմարթֆոնի կամ պլանշետի մեջ և հաղորդել Wi-Fi-ի միջոցով էկրանին (բոլոր SMART TV-ները հնարավորություն ունեն որսալու Wi-Fi ազդանշաններ): Ուղղակի բացեք YouTube-ը բջջային սարքով, միացրեք տեսանյութը և կապի մեջ գտեք ձեր հեռուստացույցը:

10. Կիսվել որոշակի ժամանակահատվածից

d3d9446802a44259755d38e6d163e8204

Сtrl + մկնիկի աջ կոճակը թույլ է տալիս կիսվել տեսանյութով սկսած նշված ժամանակահատվածից:

11. Երեխաների համար

6512bd43d9caa6e02c990b0a82652dca4

iOS և Android համակարգերի համար նախատեսված YouTube Kids հավելվածը սորտավորում է միայն այն տեսանյութերը, որոնք կարող են նայել երեխաները:

12. Օպտիմալացում դանդաղ ինտերնետի դեպքում

Եթե թույլ կապի պատճառով տեսանյութի նվագարկումը կտրտվում է՝ մտեք youtube.com/account_playback և ընտրեք  «Իմ կապը թույլ է, պետք չէ միացնել HD-video-ն» կարգավորումը:

13. Հստակ որոնում

c51ce410c124a10e0db5e4b97fc2af394

Որպեսզի կարողանաք գտնել հենց այն հոլովակը, որը ձեզ հարկավոր է, ձեր հարցմանը կարող եք ավելացնել հետևյալ բառերը.

  • «channel», կամ «playlist»;
  • «HD» – բարձր որակի համար կամ 3D – 3D տեսանյութերի համար;
  • ձեր հարցումը տեղադրեք չակերտների մեջ և գրեք +/- նշանները, որպեսզի ավելացնեք կամ բացառեք որոնումից (օրինակ, “beyonce” + “destiny’s child” или “beyonce” — “jay-z”)

14. YouTube տեսանյութից ստանալ mp3

9bf31c7ff062936a96d3c8bd1f8f2ff33

Ուղղակի մտեք Peggo կայք:

15. Սեփական տեսահավաքածուն (playlist)

Solon կայքը մեկ փլեյլիստում համատեղում է և YouTube-ի և Vimeo-ի տեսանյութները, նաև աուդիոֆայլերը SoundCloud-ից:

16. Նայել տեսանյութը բոլոր պատուհանների վրա

Floating YouTube-ը Chrome դիտարկչի հավելված է, որը թույլ է տալիս YouTube-ի տեսանյութերը դիտել բոլոր բացված պատուհանների վրա:

17. Նվագարկման արագությունը

aab3238922bcc25a6f606eb525ffdc564

Ստորին աջ անկյունում կա ատամնանիվի նշան: Դա YouTube-ի կարգավորումներն են, որտեղ կարելի է ընտրել նվագարկման արագությունը: Այդ ֆունկցիան անփոխարինելի է, եթե ցանկանում եք սքրինշոթ անել կամ նայում եք մաստեր կլասեր:

18. Ինչպես բեռնել տեսանյութը YouTube-ից

c4ca4238a0b923820dcc509a6f75849b12

Հասցեի տողում, «youtube» բառից առաջ գրեք՝ «ss»: Դուք կհայտնվեք մի էջում, որտեղից էլ կկարողանաք բեռնել տեսանյութը:

19. Հեռացնել գովազդը

Google Chrome-ի օգտատերերը կարող են տեղադրել Adblock հավելվածը և այլևս երբեք չեն տեսնի գովազդներ ոչ միայն YouTube-ում: (Չնայած, մեր խմբագրությունը խորհուրդ չի տալիս օգտվել այս հավելվածից, քանի որ բացի օգուտից այն պատճառում է մի շարք անհարմարություններ):

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Youtube-ի գաղտնի հնարավորությունները: Իսկ դուք գիտե՞ք դրանց մասին
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է ձեր մասին, նույնիսկ եթե դուք բաժանվել եք. 10 նշան