fbpx

YouTube-ը առաջարկում է ավելի քան 150000 ստեղծագործություն սաունդթրեքերի համար

YouTube-ի թիմը շարունակում է աշխատել իրենց հայտնի վիդեոհոսթինգի կատարելագործման վրա: Եվ հերթական կարևոր քայլը դա վերջերս ներմուծված ձայնային խմբագրիչն է: Ինչպես ընդգծում են YouTube-ի  պաշտոնական կորպորատիվ բլոգում. շատ հաճախ տեսանյութերի ձայնային ուղեկցումը ունենում է ոչ պակաս կարևոր դեր, քան հենց ինքը տեսանյութը:

Ինչ վերաբերում է ձայնային խմբագրիչի նորարարությանը, ապա դրանց շարքին կարելի է դասել երաժտական ձայնադարանի ընդլայնումը, որը հեղինակները կարող են օգտագործել իրենց տեսանյութերի սաունդթրեքերի համար: Այժմ օգտատերերի և վիդեոբլոգերների համար հասանելի է բազմազան ժանրի ավելի քան 150 հազար երաժշտություն, որոնց օգնությամբ կարելի է ստեղծել գեղեցիկ երաժշտական ուղեկցում:

Բացի դրանից, ստեղծագործության ավելի հեշտ փնտրման համար կարելի է մատնանշել ցանկալի պարամետրերը, օրինակ, ժանրը կամ տևողությունը: Կարելի է նաև ընդգծել միկշերի (mixer) առկայությունը (իհարկե բավական պարզունակ), որը հնարավորություն է տալիս կարգավորել տեսանյութի կամ տեսահոլովակի արտաքին և ներքին թրեքերը: Նշեմ, որ վերոնշյալ բոլոր նորամուծությունները ըստ օրենքի պետք է որ արդեն հասանելի լինեն բոլոր օգտատերերի համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
YouTube-ը առաջարկում է ավելի քան 150000 ստեղծագործություն սաունդթրեքերի համար
Հաջողակ և անհաջողակ մարդկանց 7 տարբերություն