fbpx

Քո հրեշտակը – առակ

Անչափ գեղեցիկ և խորիմաստ առակ, որը կսովորեցնի գնահատել կյանքի ամենակարևոր ու գլխավոր մարդկանցից մեկին․․․

Իր ծնունդից մեկ օր առաջ, երեխան հարցնում է Աստծուն.

– Ես չգիտեմ ինչո՞ւ եմ գնում այն աշխարհ: Ի՞նչ պետք է այնտեղ անեմ:

Աստված պատասխանում է.

– Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, ով միշտ քո կողքին կլինի: Նա ամեն ինչ քեզ կբացատրի:

Երեխան հարցնում է.

– Իսկ ինչպե՞ս կհասկանամ նրան, չէ՞ որ ես չեմ հասկանում նրա լեզուն:

Աստված պատասխանում է.

– Հրեշտակը կսովորեցնի քեզ իր լեզուն: Նա կպահպանի քեզ բոլոր դժբախտություններից:

Երեխան հարցնում է.

– Ինչպե՞ս և ե՞րբ պետք է կրկին վերադառնամ քո մոտ:

Աստված պատասխանում է.

– Քո հրեշտակը կասի քեզ ամեն ինչ:

Երեխան հարցնում է.

– Իսկ ինչպե՞ս է իմ հրեշտակի անունը:

Աստված պատասխանում է.

– Կարևոր չէ ինչպես է նրա անունը: Նա շատ անուններ ունի: Դու նրան կդիմես «ՄԱՅՐԻԿ»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Քո հրեշտակը – առակ
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք ճիշտ նշել երկրների մայրաքաղաքները