fbpx

Ամենաերիտասարդ միլիարդատերերի Թոփ-10-ը ըստ Forbes-ի

Forbes ամերիկյան ամսագիրը հաշվարկել է 1426 միլիարդատեր ամբողջ աշխարհում: Բայց նրանցից ոչ բոլորն են կարողացել կարողություն կուտակել երիտասարդ տարիքում: Ձեզ ենք ներկայացնում 10 ամենահարուստ երիտասարդները ըստ Forbes-ի թարմացված ցուցակի:

 

№ 1: Դաստին Մոսկովից

59999.200Տարիքը – 28

Կարողությունը՝ $ 3,8 միլիարդ

Դատին Մոսկովից – Մարկ Ցուկենբերգի սենյակի նախկին հարևանը. Մոսկովիցը այլևս չի աշխատում Facebook-ում, սակայն հանդիսանում է  IT-ընկերության հիմնադիրներից:

 

 

№ 2: Մարկ Ցուկերբերգ

60000.200Տարիքը – 28

Կարողությունը՝ $ 13,3 միլիարդ

Ոչ բոլոր բիզնեսմեններն են մամուլի կողմից այսքան ուշադրության արժանանում, որքան Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը , որը ընդամենը 8 օրով է մեծ Մոսկովիցից:

 

 

№ 3: Ալբերտ Ֆոն Թուրն Ունդ Թաքսիս

60001.200Տարիքը՝ 29

Կարողությունը՝ $ 1,5 միլիարդ

Ալբերտ Ֆոն Թուրն Ունդ Թաքսիսը Forbes-ի միլարդատերերի ռեյթինգում առաջին անգամ հայտնվել է 8 տարեկանում, սակայն պաշտոնապես իր կարողությունը ժառանգել է 2001թ. իր 18-ամյակին: Ավտոմրցարշավորդ է:

 

 

 

№ 4: Սքոթ Դունկան

60002.200Տարիքը՝ 30

Կարողությունը՝ $ 5,1 միլիարդ

Սքոթ Դունկանը ընտանիքում չորս երեխաներից ամենակրտսերն էր: Ժառանգել է Dan Duncan խողովակների արտադրության բիզնեսը, Enterprise Products Partners-ի հիմնադիր. Այսօրվա դրությամբ ընկերությունը տիրապետում է ավելի քան 50 հազար կմ բնական գազի, նավթի և նավթաքիմիական մթերքների խողովակաշարերի:

 

 

№ 5: Էդուարդո Սավերին

60003.200Տարիքը՝ 30

Կարողությունը՝ $ 2,2 միլիարդ

Facebook-ի համահիմնադիր Սավերինը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2011թ.: ԱՄՆ-ում Սավերինին մեղադրում էին հարկերը չմուծելու մեջ: Ցուկերբերգի նախկին լավագույն ընկերը երկար ժամանակ գտնվում էր դատական քաշքշուքների մեջ Facebook-ի հետ և ստացավ 5% ակցիաներ: Այժմ միլիարդատերը հանդիսանում է Բրազիլիայի քաղաքացի, բնակվում է Սինգապուրում և ներդրումներ է անում ստարտափներում:

 

№ 6: Յան Հյուան

60004.200Տարիքը՝ 31

Կարողությունը՝ $ 5,7 միլիարդ

Յան Հյուանը Country Garden Holdings-ի հիմնադիր, դեվելոփերի աղջիկն է, ամենահարուստ կինը Չինաստանում: Նրա հայրը իր մասնաբաժինը վաճառել է աղջկան:

 

 

 

№ 7: Ֆահդ Հարիրի

60006.200Տարիքը՝ 32

Կարողությունը՝ $ 1,35 միլիարդ

Ֆահդ Հարիրին Լիբանանի սպանված նախկին վարչապետ Ռաֆիկի Հարիրիի կրտսեր տղան է: Նա ավարտել է  Ecole Speciale d’Architecture 2004թ. Փարիզում: Դեռևս լինելով ուսանող, նա ինտերիերի դիզայնի ստուդիա ուներ քաղաքի արվաչձանում, որտեղ վաճառվում է կահույք Սաուդյան Արաբիայի հաճախորդների համար:

 

 

№ 8: Մարիա Բյենե Բովալո

60010.200Տարիքը՝ 32

Կարողությունը՝ $ 1,5 միլիարդ

Մարին իր եղբայր Էմանուելի և քույր Ժան Միշելի հետ միասին ժառանգել են  Lactalis ֆրանսիական կաթի գործարանը՝ հանրահայտ  Président brie պանրի արտադրությունը:

 

 

 

№ 9: Շոն Պարկեր

60012.200Տարիքը՝ 33

Կարողությունը՝ $ 2 միլիարդ

Շոն Պարկերը 19 տարեկանում թողել է ուսումը, որպեսզի առաջ տանի Napster երաժշտական կոնտենտի փոխանակման կայքը: 24 տարեկանում Facebook սոց.ցանցի առաջին նախագահն էր: Այժմ Պարկերը անց է կացնում  Airtime ստարտափը՝ կայք որտեղ վեբ-տեսախցիկների օգնությամբ չաթ են անում:

 

 

№ 10: Այման Հարիրի

60031.200Տարիքը՝ 34

Կարողությունը՝ $ 1,35 միլիարդ

Այման Հարիրին Ռաֆիկի Հարիրիի մյուս տղան է: Նա մասնակցում է Սաուդյան  Արաբիայի խոշորագույն շինարարական ընկերության՝ Saudi Oger-ի ղեկավարմանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենաերիտասարդ միլիարդատերերի Թոփ-10-ը ըստ Forbes-ի
Փոքրիկ հրաշքի էմոցիաները մայրիկի երգից (վիդեո)