Եթե Ձեզ ինչ-որ մեկը կասի, որ Դուք չունեք որևէ յուրահատկություն՝ չհավատաք:
Գիտությունը հաստատում է, որ մեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ է և անկրկնելի: Ահա ներկայացնում ենք Ձեզ մի քանի ապացույց.
1. Գիտական տեսանկյունից Դուք հրաշագործ եք
Դուք ոչ միայն օգտվում եք ֆանտաստիկ ուժերից, այլ նաև հետզհետե դառնում եք ավելի ուժեղ:
Հայտնի ֆանտաստ Արթուր Կլարկը իր երրորդ օրենքը ձևակերպել է այսպես. «Յուրաքանչյուր բավական զարգացած տեխնոլոգիա անզանազանելի է կախարդանքից»:
Խորհե՛ք այս մասին: Դուք կարդալով այս տեքստը օգտվում եք համակարգչից և մուտք ունեք դեպի ինտերնետ: Պրակտիկորեն դուք ունեք կախարդական հայելի, որը ձեզ ցույց է տալիս այն ամենը, ինչ դուք եք ուզում՝ յուրաքանչյուր գիրք, արվեստի գլուխգործոց, մեծագույն գիտնականների գյուտերը, ֆիլմեր, երգեր և այլն, և այլն:
Մարդու Յուրահատկությունը
2. Ձեր ձայնը յուրահատուկ է
Մեր ձայնը այն աստիճան յուրահատուկ է, որ պրակտիկորեն հնարավոր չէ, որ երկու մարդ ունենան նույն ձայնը: Որպեսզի արտաբերվի ձեր ձայնը, պետք է աշխատեն մի անգամից մի քանի օղակներ, այդ թվում՝ բերանի խոռոչի, գլխի և վզի կառուցվածքը:
Հարկավոր կլինի գործնականում նույն փոխդասավորվածությունը, որպեսզի մարդը կարողանա արտաբերել նույն այդ ձայնը: Հենց այդ պատճառով ձայնային նույնականացումը անձի նույնականացման համար համարվում է բավական էֆեկտիվ մեթոդ:
3. Ձեր պատկերը ձգտում է տիեզերք
Աստղերը, որ մենք տեսնում ենք գիշերային երկնքում առաջացել են միլիարդավոր տարիներ առաջ: Բայց նույն բանը ճիշտ է նաև հակառակ պնդմամբ: Ձեր կյանքի ամբողջ պատմությունը «հավերժացած» է լույսի ձևով, որը արտացոլվում է մեր մոլորակից և փայլում տիեզերքում:
Եթե ինչ-որ մեկը հեռավոր մոլորակից հզոր աստղադիտակով դիտեր Երկիրը՝ նա կտեսներ դինոզավրերին, իսկ եթե նույն աստղադիտակով դիտեին 65 միլիոն տարի հետո՝ հնարավոր է տեսնեին Ձեզ:
4. Դուք հաղթողների սերունդ եք
Այն փաստը, որ Դուք գոյություն ունեք՝ դա ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել ի շնորհիվ յուրաքանչյուր մարդու, որոնցից դուք սերել եք, որոնք չեն մահացել նախքան սերունդ տալը:
Ձեր ԴՆԹ-ն ապրել է պատերազմներ, հիվանդություններ, երկնաքարերի անկումներ և այլ աղետներ, որոնք կատարվել են մարդկության հետ: Ձեր նախնիները ոչ միայն դիմացել են այս ամենին, այլ նաև ապրել են բավական երկար, որպեսզի Ձեզ կյանք տան:
Անձի յուրահատկությունը
5. Դուք տիեզերքի կենտրոնն եք
Քանի որ տիեզերքը ընդլայնվում է տարբեր ուղղություններով, գոյություն չունի ընդլայնման որոշակի կենտրոն: Ի շնորհիվ դրա, յուրաքանչյուր կետ տիեզերքում համարվում է կենտրոն՝ ներառյալ ձեզ և յուրաքանչյուր այլ մարդ:
6. Ձեր գոյության փաստը ամենաանհավանականն է
Կյանքը հրա՞շք է, թե՞ պատահականություն: Իրականում հավանականությունը այն բանի, որ դուք գոյություն ունեք, ամենաանհավանական բանն է:
Համաձայն հաշվարկների, հնարավորությունը նրա, որ ձեր ծնողները կարող են գոյություն ունենալ, հանդիպել մեկմեկու և կյանք տալ հենց ձեզ կազմում է 1-ը 102,685,000-ից :
Այդ թիվը այնքան մեծ է, որ եթե արտահայտենք դրանք ատոմներով, ապա ամբողջ տիեզերքի ատոմները կվերջանային հասնելով 10^80 թվին: