fbpx

Երկրի առանցքը փոխում է իր թեքությունը մարդկանց պատճառով․ գիտնականները տագնապալի բացահայտում են արել

Ըստ հետազոտողների՝ դա զգալի չափով տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի լայնածավալ ջրառի հետևանքով։

Գիտնականների վերջին հետազոտությունը տպավորիչ փաստ է բացահայտել․ երկու տասնամյակից էլ պակաս ժամանակահատվածում Երկրի պտտման առանցքը տեղաշարժվել է 80 սանտիմետրով, և դա մեծապես պայմանավորված է մարդու գործունեությամբ, մասնավորապես՝ ստորերկրյա ջրերի լայնածավալ օգտագործմամբ, գրում է Daily Galaxy-ն։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Փորձագետների կարծիքով՝ առանցքի թեքության փոփոխությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան ենթադրվում էր նախկինում․ այն կարող է նպաստել ծովի մակարդակի բարձրացմանը և ուժեղացնել կլիմայական անկայունությունը։

Սեուլի ազգային համալսարանի պրոֆեսոր Կի-Վեոն Սոյի գլխավորած հետազոտությունն ընդգրկում է 1993-2010 թվականների ժամանակահատվածը և ցույց է տալիս, որ մարդու գործունեությունը, և առաջին հերթին՝ ոռոգումն ու ջրի սպառումը, ազդում են մոլորակի զանգվածի բաշխման վրա։

Ըստ Կի-Վեոն Սոյի՝ Երկրի պտտման բևեռների դիրքը մշտապես փոփոխվում է, և նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կլիմայական բոլոր գործոններից հենց ստորերկրյա ջրերի վերաբաշխումն է ամենամեծ ազդեցությունն ունենում բևեռի շեղման վրա։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Նա պարզաբանել է, որ դա նման է այն երևույթին, երբ հոլի վրա փոքր կշիռ ավելացնելիս փոխվում է դրա առանցքը։ Նույն կերպ էլ ջրի տեղաշարժը փոխում է Երկրի առանցքի թեքությունը։

Հետազոտության ամենատագնապալի եզրահանգումներից մեկը ստորերկրյա ջրերի ջրառի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման միջև կապի հաստատումն է։ Նշվում է, որ ընդերքից արտամղվող ջուրն ի վերջո հայտնվում է օվկիանոսներում՝ մեծացնելով դրանց ծավալը։ Հաշվարկների համաձայն՝ նշված տարիներին տեղաշարժվել է 2150 գիգատոննա ջուր, ինչն էլ հանգեցրել է առանցքի 80 սանտիմետրով տեղաշարժի։

«Ես շատ ուրախ եմ, որ հաջողվեց պարզել պտտման բևեռների շեղման անբացատրելի պատճառը։ Մյուս կողմից, որպես Երկրի բնակիչ և հայր, ես մտահոգված և զարմացած եմ, որ ստորերկրյա ջրերի ջրառը ծովի մակարդակի բարձրացման ևս մեկ աղբյուր է»։

— բացահայտումը մեկնաբանել է Կի-Վեոն Սոն

Հետազոտողները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում, եթե ջրառը շարունակվի, ափամերձ տարածքների ջրածածկման վտանգը կարող է զգալիորեն մեծանալ։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կպատահի, եթե Երկիրը դադարի պտտվել ընդամենը 5 վայրկյանով

Առաջին հայացքից ստորերկրյա ջրերի ջրառը տեղային խնդիր է թվում, սակայն այս հետազոտության արդյունքները հակառակն են վկայում։ Հետազոտության մեջ ասվում է, որ առանցքի տեղաշարժին ամենաշատը նպաստել են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան և Հնդկաստանի հյուսիսարևմտյան շրջանները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Երկրի առանցքը փոխում է իր թեքությունը մարդկանց պատճառով․ գիտնականները տագնապալի բացահայտում են արել
Որքանո՞վ եք ճանաչում հակառակ սեռին – հոգեբանական թեստ