fbpx

Շնորհավոր 2794 ամյակդ իմ սրտի մայրաքաղաք, իմ Երևան

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Այսպես 2794 տարի առաջ դրվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիմքերը:

Այսօր մեր սիրելի մայրաքաղաք Երևանի 2794 ամյակն է: Մեր Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, բայց այն նաև այնքան երիտասարդ է:

Շնորհավո՛ր տոնդ իմ ծննդավայր, իմ մանկության և երիտասարդության օրրան, իմ սրտիս միակ քաղաք, ի՛մ Երևան:

Ուզում եմ, որ ամեն մեկս այսօրվանից է՛լ ավելի ուժգին ու անկեղծ սիրենք ու փայփայենք մեր Երևանը, վերաբերվենք նրան մեր հարազատի պես, մաքուր ու կոկիկ պահենք ինչպես մեր տունը:

ՍԻՐԵ՛Ք ԵՐԵՎԱՆԸ մարդիկ, որովհետև նա արժանի է դրան…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շնորհավոր 2794 ամյակդ իմ սրտի մայրաքաղաք, իմ Երևան
Հնարավո՞ր է ընկերություն կնոջ և տղամարդու միջև