fbpx

Յանդեքսը խորհուրդ է տալիս վեբ-կայքերի տերերին հեռու մնալ SEO-առաջխաղացման ծառայություններից

Յանդեքսի ներկայացուցիչները հերթական անգամ հնչեցրեցին իրենց դիրքորոշումը որոնողական առաջխաղացման (անգլ. search engine optimization, SEO) վերաբերյալ, որը ներառում է գործողությունների համակարգ որոնողական համակարգերում կայքի դիրքի բարձրացման համար.
“Վերջին շրջանում մենք հաճախակի ենք տեսնում փորձեր ազդելու համակարգի վրա օգտվողների գործողության նմանակման մեթոդներով: Ավելի հաճախակի դա կատարվում է որոշակի ծրագրերի օգնությամբ, որոնք տալիս են հարցումը և հետո իրենք էլ անցնում որոշակի ռեսուրսների վրա: Բայց հայտնի են նաև այլ մեթոդներ: Այս ամենը խաբեություն է և չունի ոչ մի ընդհանուր բան իրական կայքի առաջխաղացման հետ”, -ասվում է Յանդեքսի էքսպերտների ինֆորմացիոն հաղորդագրության մեջ, որտեղ ընգծվում է, որ այսպիսի մեթոդները վնասակար են ինտերնետի զարգացման համար և ընկերությունը ամեն ինչ անում է, որպեսզի գտնի հակամեխանիզմ այս երևույթի դեմ:
Յանդեքսը խորհուրդ է տալիս բոլոր այն վեբ կայքերի տերերին, որոնք զբաղվում են SEO առաջխաղացմամբ հեռու մնալ վերը նշված և նմանատիպ այլ պսեվդոառաջխաղացման մեթոդներից: “Դրանք անհեռանկար են և կարող են բերել ձեր կայքերի հեղինակության կտրուկ վատացման որոնողական համակարգերում”, – նշում են ռուսական ամենախոշոր որոնողական համակարգի մասնագետները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Յանդեքսը խորհուրդ է տալիս վեբ-կայքերի տերերին հեռու մնալ SEO-առաջխաղացման ծառայություններից
«Ձեզ կվերադառնա այն ամենը, ինչ դուք անում եք»: Առակ, որն արժե հիշել