fbpx

Yandex-ը առաջ է անցնում Google-ից իր «ամպային» վիրտուալ սկավառակով

Ռուսական հայտնի Yandex ինտերնետ հսկան առաջ է անցնում համաշխարհային ինտերնետ հսկա Google-ից իր «Яндекс.Диск» ծառայությամբ: «Яндекс.Диск»-ը հնարավորություն կտա իր օգտվողներին ընկերության սերվերնում պահել մինչև 10 Գբ ծավալով ինֆորմացիա, ավտոմատ կերպով համաժամացնելով (синхронизируя) համակարգչի կամ սմարթֆոնի հետ:

Առայժմ ծառայությունը գտնվում է բետա տարբերակում և հասանելի է միայն հրավերի միջոցով: 1 ֆայլի ծավալը որը գցվում է «ամպի» մեջ չպիտի գերազանցի 2Գբ-ը: «Яндекс.Диск»-ը կպահպանի օգտվողների ֆայլերը հավերժ:

Բացի այս ամենից «Яндекс.Диск»-ի օգտվողները կկարողանան դասավորել և դասակարգել իրենց ֆայլերը և նաև կիսվել ուրիշների հետ: Ծառայության հետ աշխատելու համար ստեղծվել են ծրագիր-հավելումներ Windows և Mac OS օպերացիոն համակարգերի համար: Andoird և iOS օպերացիոն համակարգերի օգտվողները  կարող են աշխատել ֆայլադարանի հետ Яндекс.Почта ծառայության միջոցով: Գործում է նաև վեբ-ինտերֆեյս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Yandex-ը առաջ է անցնում Google-ից իր «ամպային» վիրտուալ սկավառակով
Գլուխկոտրուկ. Ոչխարների հոտին է խառնվել մի այծ։ Կարո՞ղ եք գտնել նրան