Ինչի՞ մասին ենք մեծամասամբ մտածում: Ի՞նչ էմոցիաներ ենք ապրում՝ բացասակա՞ն, թե՞ դրական: Մենք հաճախ տառապելու և տխրելու համար պատճառներ ենք հորինում: Չէ՞ որ այդպես ավելի հեշտ է: Իսկ տիեզերքը մեզ է ուղարկում տարբեր տեսակի իրավիճակներ, որպեսզի հասկանա, թե ինչին ենք մենք արժան: Որքան շատ ենք լավը տեսնում, այնքան ավելի շատ լավ բաներ են տեղի ունենում:
Կար, չկար՝ մի մարդ կար, ով անդադար բողոքում էր իր բախտից: Նա կարող էր առավոտից երեկո թվել իր դժբախտությունները և հիշում էր դրանք մեկ առ մեկ:
– Ահա, – մտածում էր մարդը, – երբ կկանգնեմ Աստծու առաջ, նա կհարցնի ինձ. «Պատմիր ինձ քո բոլոր դժբախտությունների մասին, որպեսզի ես կարողանամ որոշել, տառապանքներիդ համապատասխան, դրախտային ուրախություններիդ չափը»:
Եվ այս մարդը իր բոլոր՝ մեծ և փոքր դժբախտությունները, տառապանքները գրանցում էր տետրում, որպեսզի երբ կանգնի Աստծո առաջ, ոչինչ պատահմամբ բաց չթողնի և չզրկվի դրախտային ուրախություններից:
Եվ ահա մահացավ այդ մարդը և կանգնեց Աստծո առաջ: Եվ ասաց նրան Աստված.
– Պատմիր ինձ կյանքումդ ապրած բոլոր ուրախություններիդ մասին: Առանց դրա ես չեմ կարող որոշել, թե ի՞նչ աստիճանի դրախտային ուրախության ես դու պատրաստ:
Եվ ոչինչ չկարողացավ պատասխանել այդ մարդը, որովհետև իր ուրախությունները նա չէր հաշվում, այլ հաշվում էր միայն դժբախտությունները…