Միխայիլ Լիտվակը միջազգային մակարդակի ճանաչված հոգեբան և բժիշկ-հոգեթերապևտ է։ Նրա գլխավոր նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հասկանալ մյուսներին և իրենք իրենց։ Ձեզ ենք ներկայացնում հայտնի հոգեբանի խորհուրդները, որոնք կօգնեն լուծել կյանքի շատ խնդիրներ։
Ոչ ոք ոչ մեկին չի լքում․ Պարզապես նա ով մնացել է կարծում է, թե իրեն լքել են։
Դեպրեսիան տրվում է մարդուն, որպեսզի նա կարողանա մտածել իր մասին։
Եթե մարդը չի կարող որևէ լավ բան ասել իր մասին, բայց ուզում է ասել, նա սկսում է վատ բաներ ասել մյուսների մասին:
Եթե Դուք լավ կարծիք ունեք ինքներդ Ձեր մասին, ապա Ձեր ինչի՞ն է պետք մյուսների լավ կարծիքը։
Արա այն ինչ ուզում ես ու թույլտվություն մի խնդրիր։ Կարող է հանկարծ մերժվես։
Ավելի լավ է շփվել լավ գրքի հետ, քան դատարկ մարդու։
Սիրելու և միայնությանը դիմանալու կարողությունները հոգևոր հասունության նշաններ են։ Ամենալավ բաներն անում ենք այն ժամանակ, երբ մենակ ենք։
Ես չգիտեմ դեպի հաջողություն տանող ճանապարհը, բայց գիտեմ դեպի ձախողում տանող ճանապարհը։ Դա այն է, երբ ցանկանում ես բոլորին դուր գալ։
Չկա տղամարդու կամ կնոջ տրամաբանություն, պարզապես կա խելամիտ մտածելու ունակություն։
Եթե ցանկանում ես ճանաչել քո հիմնական թշնամուն, ապա նայիր հայելու մեջ ու փորձիր հաշտվել ինքդ քեզ հետ։
Ընկերների հետ զրուցելը հաճելի է, իսկ թշնամու հետ՝ օգտակար։
Հարաբերությունները խզելու և աշխատանքից ազատվելու միակ հարգելի պատճառը՝ ընձեռնված պայմաններում անհատական աճի անհնարին լինելն է։
Կիսիր ուրախությունդ և՛ ընկերներիդ, և՛ թշնամիներիդ հետ։ Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ կտխրի։
Մի ընկիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, որտեղ այն ապրում է։ Կարող եմ հուշել, թե որտեղ է ապրում քո երջանկությունը։ Դա հենց դու ես։Եվ դրա ճանապարհը քո բոլոր հնարավորությունների առավելագույն զարգացումն է: Երջանկությունը պատշաճ կազմակերպված գործունեության «կողմնակի» արդյունք է:
Եթե ցանկանում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, դա նշանակում է, որ դու ապրում ես այդ անձի համար։
Հասիր հաջողության և բոլոր վիրավորանքները կանցնեն։