Մեծ մտածողների խորհուրդները միշտ էլ մեծ արժեք ունեն և լսելով դրանք կարելի է ճիշտ ուղղությամբ փոխել կյանքը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի արժեքավոր խորհուրդ-մտքեր մեծ մտածողներից։
Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին:
Բյոռնե
Արժեքավոր մարդ երևալու համար պետք է լինել այդպիսին:
Նիկոլա Բուալո
Չկա անիրագործելի բան:
Գյոթե
Հասկանալու համար, որ երկինքն ամենուր կապույտ է, պետք չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:
Գյոթե
Խրատել` նշանակում է շատ բան, իսկ խրախուսել` ամեն բան… Խրախուսանքը պարսավանքից հետո նման է անձրևից հետո փայլող արևի:
Գյոթե
Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծում գտնում:
Գյոթե
Կարևոր բանի շուրջ մտածելը երբեք ավելորդ չէ:
Գյոթե
Եթե դու ջանում ես դուր գալ բոլորին, կվերջացնես նրանով, որ դուր չես գա ոչ ոքի:
Գրաֆ
Երբեք չպետք է չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որ տարբեր է ձերից:
Գրաֆ
Սիրահարներին չպիտի վստահել:
Գևարա
Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու:
Ջեյմե
Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու լավագույն միջոցը նրանց օգտակար լինելն է:
Էբներ Էշենբախ
Չսպասեք թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները:
Չարլզ Էլիոթ
Կարող ես ամեն բան վտանգի ենթարկել, եթե կորցնելու ոչինչ չունես:
Լեյա
Հարկ չկա ասելու ամեն բան, ինչ գիտես, բայց մշտապես պիտի իմանաս, թե ինչ ես ասում:
Կլաուդիոս
Հրապարակման ներկայացրեց՝ Էլ Սմբաթյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]