fbpx

Աղջիկներ, երբեք տանը խոլորձ մի պահեք։ Գրասենյակում կարելի է, բայց տանը ոչ

Կարծես բոլոր կանայք, կամ գրեթե բոլորը սիրում են խոլորձ ծաղիկը։ Գեղեցիկ ծաղիկներ են՝ ի՞նչ կարող ես ասել։ Բայց ահա դրանք տանը աճեցնելը՝ վատ միտք է։ Շատ վատ։ Եվ դրա համար ամենաքիչը կա մեկ ծանրակշիռ պատճառ։

Ֆեն-Շույի մասնագետները կարծում են, որ խոլորձը՝ տանը աճեցնելու համար ամենաանհարմար բույսերից մեկն է։

Եվ դրանում իմաստ կա՝ Խոլորձը էպիֆիտ բույս է։

Դա նշանակում է, որ այն կարող է իր ամբողջ կյանքը անցկացնել այլ բույսերի վրա, որպես մակաբույծ՝ նույնիսկ առանց արմատների։ Իր կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը այն ստանում է խոնավ օդից՝դրանում նրան օգնում են արմատները։

Զարմանալի չէ, որ շատ մշակույթներում այս ծաղիկ-մակաբույծը համարվում է այն պատճառը, թե ինչու ձեզ միշտ չի բավարարում կյանքի էներգիան։ Խոլորձը ուղղակի ներծծում է այն շրջակա տարածությունից։

Այդ պատճառով Ֆեն-Շույի մասնագետները ասում են, որ այդ ծաղիկը կարելի է աճեցնել ոչ բնակելի կառույցներում, գրասենյակներում, այսինքն այնտեղ, որտեղ մարդիկ շատ են և որտեղ դուք աշխատում եք, այլ ոչ թե հանգստանում։ Իսկ ահա տանը՝ ավելի լավ է այն չպահել։ Ինչ վերաբերվում է ննջարանին՝ ապա այս դեպքում խոլորձը խստիվ հակացուցված է։

Եթե ձեզ մոտ ննջարանում  խոլորձ է աճում կամ աճել, դուք հավանաբար կհիշեք, թե ինչպես էիք անհասկանալի պատճառներով արդեն առավոտից ձեզ կոտրված զգում։

Նաև.

Խոլորձը՝ բացառապես կանացի ծաղիկ է։ Տղամարդկային աուրան այն ուղղակի քայքայում է։ Դրսևորվում է դա, մասնավորաբար, այնպես, որ ամբողջովին ընկճում է լիբիդոն։

Այդ պատճառով, եթե ձեր տնային խոլորձը դեն նետելը տարբերակ չէ, գոնե տեղադրեք այն այնտեղ, որտեղ ձեր ամուսինը ամենաքիչ ժամանակն է անցկացնում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աղջիկներ, երբեք տանը խոլորձ մի պահեք։ Գրասենյակում կարելի է, բայց տանը ոչ
Top 10 ամենաթանկարժեք ֆուտբոլիստները