fbpx

Մարզում ուղեղի համար. Ո՞վ է կերել սրտի դամայի տրյուֆելները

Որպեսզի ուղեղը պահեք լավ մարզավիճակում, պետք է պարբերաբար լուծել ռեբուսներ, գլուխկոտրուկներ և տրամաբանության վրա հիմնված խնդիրներ։ Դա օգնում է ոչ միայն ցրվել ծանր աշխատանքային օրվանից հետո, այլ նաև մի լավ մարզել ուղեղը։ Եվ այսպես, փորձեք լուծել այս խնդիրը։

Ինչ-որ մեկը կերել է սրտի դամայի բոլոր տրյուֆելները։

Սրտի դաման համոզված է, որ այն վալետները, որ չեն կարել տրյուֆելները՝ իրեն ճշմարտությունը կասեն, իսկ նրանք (կամ նա), ովքեր կերել են՝ կստեն։

Երբ նա սկսեց վալետներին հարցաքննել, ապա 5 վալետներ ասացին հետևյալը.

1-ին վալետ. «Դրանք կերել է մեզանից մեկը»։

2-րդ վալետ. «Դրանք կերել են մեզանից երկուսը»։

3-րդ վալետ. «Դրանք կերել են մեզանից երեքը»։

4-րդ վալետ. «Դրանք կերել են մեզանից չորսը»։

5-րդ վալետ. «Մենք հինգով ենք դրանք կերել»։

Վալետներից քանի՞սը ճիշտ պատասխանեցին։ Ո՞վ է նրանցից ճիշտն ասում։

Պատասխան

Միայն 4-րդ վալետն է ճիշտն ասում։

Պատասխանին կարող էիք գալ նաև այլ ճանապարհով։ Ահա ձեզ այսպիսի բացատրություն՝ ըստ տրամաբանության միայն մեկ պնդումը կարող է ճիշտ լինել, սակայն բոլոր վալետները տարբեր բաներ են ասում, այնպես որ նրանցից միայն մեկը կարող է ճիշտն ասել։

Եթե միայն նրանցից մեկն է ճիշտն ասում, ապա չորսը ստում են՝ նշանակում է չորսն էլ կերել են տրյուֆելները։ Իսկ դրանից էլ հետևում է որ միայն 4-րդ վալետն է ասում ճշմարտությունը։

Իսկ եթե ստում են հինգն էլ, ապա տրյուֆելները կերել են հինգն էլ, բայց այդ ժամանակ նշանակում է, որ 5-րդ վալետն է ճիշտն ասում։ Իսկ դա հակասում է տրամաբանությանը։

Այսպիսով՝ միայն վալետներից մեկն է (4-րդ) ասում ճշմարտությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մարզում ուղեղի համար. Ո՞վ է կերել սրտի դամայի տրյուֆելները
Լրացված իրականության հեղափոխական տեխնոլոգիա Microsoft-ից (ֆոտո+վիդեո)