fbpx

Ձեռքի այս գիծը հանդիպում է միայն յուրահատուկ մարդկանց մոտ: Ահա թե ինչ է այն նշանակում

Խիրոմանտիան, ձեռքի ափով գուշակություն անելու հնագույն այս «գիտությունը» շատերի մոտ ասոցացվում է խաբեության հետ: Բայց կարծես թե իզուր: Գիտնականները ապացուցել են, որ նյարդային վերջավորությունները, որոնք գտնվում են ձեռքի ափի մեջ ձգվում են դեպի մեր մարմնի բոլոր օրգաններ: Այդպիսով մարդու ափը իրենից ներկայացնում է ողջ մարմնի պրոյեկցիան:

Իհարկե, գտնել խիրոմանտ, որին կարելի է ամբողջությամբ վստահել սեփական բախտի գուշակումը, բավական դժվար է: Բայց դա կարելի անել նաև ինքնուրույն: Ձեռքի գծերով կարելի է իմանալ մարդու բնավորությունը, առողջական վիճակը, հակումներն ու տաղանդները, նաև գուշակել կյանքի կարևոր իրադարձություններ:

Ինչպես ճիշտ գուշակություն անել ձեռքի ափով

Ափի վրա են գտնվում 4 հիմնական գիծ՝ խելքի, սրտի, ճակատագրի և կյանքի: Գուշակել պետք է ըստ դոմինանտ ձեռքի: Այսինքն, եթե աջլիկ է՝ աջ ձեռքով, իսկ ձախի հետ միայն համեմատել:

1. Սրտի գիծ

Բացի սիրային կապվածությունից, այս գիծը վկայում է մարդու էմոցիոնալության, ստեղծագործական ունակությունների նաև սրտային հիվանդությունների առկայության մասին: Կոր գիծը վկայում է մարդու իմպուլիսվության մասին, ուղիղը՝ ընդհակառակը, էմոցիոնալ զսպվածության և ռացիոնալ խելքի մասին: Եթե սրտի գիծը ավարտվում է միջնամատի և ցուցամատի արանքում, ապա մարդուն հաջողություն է սպասվում սիրային հարաբերություններում և ընտանեկան կյանքում: Էգոիստ մարդուն բնութագրում է սրտի գիծը, որն ավարտվում է միջնամատի տակ, իսկ սիրառատ մարդկանց մոտ այդ գիծը ավարտվում է միջնամատի և մատնեմատի արանքում կամ ունի բազմաթիվ մանր նրբագծեր: Ընդհատվող գծեր՝  հարաբերություններում ցավ և պրոբլեմներ, սրտի և կյանքի հատվող գծերը խոսում են մարդու խոցելի բնույթի մասին:

2. Խելքի գիծ

Խելքի խորը և ուղիղի գիծը՝ պրակտիկության նշան է: Ուղիղ մինչև կենտրոն, իսկ հետո թեքված դեպի ներքև գիծը վկայում է լավ երևակայության և ստեղծագործական ունակությունների մասին: Խելքի գծի և սրտի գծի հատում նկատվում է զգուշավոր և մի փոքր կոնսերվատիվ մարդկանց մոտ: Խելքի գծի ճյուղավորումը խոսում է ստեղծագործական ունակությունների, գրելու տաղանդի մասին, իսկ բազմաթիվ շտրիխները՝ սպասվող ճակատագրական որոշումների մասին:

3. Կյանքի գիծ

Սկսվում է այդ գիծը բութ մատի և ցուցամատի մեջտեղից: Այս գիծը խոսում է ոչ այդքան կյանքի տևողության, որքան մարդու մեջ առկա էներգետիկ պոտենցիալի և դիմացկունության մասին: Կյանքի կարճ գիծը՝ չի վկայում կյանքի կարճ տևողության մասին, այլ խոսում է թույլ ֆիզիկական դիմացկունության մասին: Որքան խորը և վառ է արտահայտված կյանքի գիծը՝ այնքան լավ: Եթե զուգահեռ կյանքի գծին անցնում է բարակ մեկ կամ երկու գիծ՝ դա շատ լավ նշան է: Այդ գծերը՝ պահապան հրեշտակներն են: Կյանքի գծում ընդհատումները՝ ճակատագրական փոփոխություններն են: Հստակ կյանքի գծեր լինում են ուժեղ և անկախ մարդկանց մոտ, իսկ եթե այդ գիծը ունի շղթայի տեսք՝ դուք կախվածություն ունեցող և ոչ այդքան ինքնավստահ մարդ եք: Վատ նշան է համարվում, երբ կյանքի գիծը հատվում է գլխի և սրտի գծերի հետ:

4. Ճակատագրի գիծ

Ճակատագրի գծով կարելի է դատել հասարակության մեջ մարդու հաջողության, նրա կարիերայի հեռանկարների, նաև ճիշտ որոշումներ կայացնելու ունակության մասին: Այդ գիծը սկսում է դաստակից քիչ վերև և բարձրանում է միջնամատի և ցուցամատի մոտ: Երկար և հստակ արտահայտված գիծը խոսում է վճռականության և անկախության մասին: Նաև դա երկարակեցության նշան է: Ընդհատումները այդ գծում՝ նշանակում են մասնագիտական փոփոխություններ: Այդ գծի վերջում ճյուղավորումը՝ հաջողության և երջանկության նշան է: Ճակատագրի գիծը վերջանում է ցուցամատի մոտ՝ խոստանում է բարեկեցություն և հարստություն: Իսկ եթե այն վերջանում է մատնեմատի մոտ՝ պետք է ընտրել ստեղծագործական մասնագիտություն: Այսինքն, նրանց մոտ, ում այդ գիծը գնում է դեպի ճկույթ, շփվող մարդ են, բայց կարող են սննկանալ և անհաջողություններ ունենալ:

Խիրոմանտիան իրոք կարող է շատ ճիշտ գուշակել մարդու բախտը, բայց պետք չէ շատ տխրել, եթե ձեզ մոտ ոչ այդքան լավ կանխատեսում է ստացվել: Հիշեք, որ ձեր բախտը ոչ միայն ձեր ափի վրա է, այլ նաև ձեր ձեռքերում:

Նաև հիշեք, մենք ընդամենը ներկայացնում ենք և ոչ մի դեպքում չենք մատուցում այս ինֆորմացիան որպես բացարձակ ճշմարտություն: Հավատա՞լ այս ամենին, թե՞ ոչ՝ որոշում եք ինքներդ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Ձեռքի այս գիծը հանդիպում է միայն յուրահատուկ մարդկանց մոտ: Ահա թե ինչ է այն նշանակում
Ահա թե ինչպիսի տեսք են ունեցել Հին աշխարհի մոռացված 7 հրաշալիքները