Եթե ստորև բերված կետերը Ձեր մասին են, ամենայն հավանականությամբ դուք շատ խելացի եք:
1. Խելացի մարդիկ ավելի հաճախ են հայհոյում
Մի փոքր ճշտում՝ ամեն ինչ կախված է ժամանակից և հանգամանքներից: Պետք է հասկանալ, որ խելացի մարդիկ կարող են օգտագործել հայհոյանքը միայն այն բանի համար, որպեսզի արտահայտեն իրենց տեսակետը: Բացի դրանից, նրանք օգտագործում են հայհոյանքները՝ գործողությունները, իրավիճակը, զգացմունքները և մտքերը նկարագրելու համար:
Համաձայն հետազոտությունների, հայհոյանք օգտագործելու ունակությունը կախված է լեզվի սահունության և զարգացած լեքսիկոնից: Այդ ամենն իմաստ ունի, այնպես չէ՞:
2. Խելացի մարդիկ ուշ են քնում
Համաձայն հետազոտությունների, բարձր ինտելեկտի մակարդակ ունեցող մարդիկ առավել ակտիվ են գիշերները:
Իսկ ավելի ճշգրիտ՝ 75-ից ցածր IQ ունեցող մարդիկ քնում են գիշերը մոտ 11:40-ին, իսկ մյուս կողմից՝ 123 և ավել IQ ունեցող մարդիկ քնում են մոտ 12:30-ին:
3. Խելացի մարդիկ արագ են ադապտացվում
Խելացի մարդիկ արագ և ավելի լավ են ադապտացվում, հարմարվում փոփոխություններին, քան մյուսները:
4. Խելացի մարդկանց դուր է գալիս պրոբլեմներ լուծել
Եթե դուք սիրում եք գլուխկոտրուկներ և խնդիրներ, եթե Ձեզ դուր է գալիս զգացումը, որն ի հայտ է գալիս պրոբլեմնբեր լուծելիս, ապա, ամենայն հավանականությամբ, դուք շատ խելացի մարդ եք:
5. Խելացի մարդիկ ձգտում են յուրատեսակ լուծումների և իդեաների
Ինչպես ասել է Էյնշտեյնը՝ իրական նշանն այն բանի, որ մարդը խելացի է, ընկալվում է ոչ թե նրա գիտելիքներով, այլ երևակայությամբ:
6. Խելացի մարդիկ անհաջողությունը դաս են համարում
Սա շատ խելացի մարդկանց գիծն է: Նրանք միշտ իրենց մեջ տեսնում են դրականը և փորձում են դրանից քաղել ամեն հնարավորը: Նրանք սովորում են սխալների վրա:
7. Խելացի մարդիկ նաև շատ բարոյական են
ԻՆչպես ասել է Մարտին Լյութեր Քինգը՝ կրթությունը պետք է սովորեցնի մարդուն մտածել ծայրահեղ և ինտենսիվ: Ինտելեկտ և բնավորություն է կրթության նպատակը:
8. Խելացի մարդիկ անկազմակերպ են
Մյուս անգամ, երբ ինչ-որ մեկը բողոքում է Ձեր փնթի տնից և հիշեցնում, որ վատ չէր լինի կարգուկանոն հաստատեիք, հիշեք, որ դա շատ խելացի մարդու նշան է:
Եզրակացություն
Խելացի մարդիկ գործում, լուծում են պրոբլեմները և մտածում այլ կերպ: Նրանք անտեսում են ամենօրյա պրոբլեմները, այնպիսիները, ինչպիսիք են՝ պահպանել մաքրություն և հետևել համաձայնեցված գրաֆիկին:
Այսպիսով, նրանք ունեն ազատություն՝ լինել ավելի կրեատիվ և արդյունավետ: Ընդհանրացնելով կարելի է ասել՝ խելացի մարդը հայհոյում է ինչպես նավաստին, անց է կացնում գիշերները կեղտոտ բառերում և արարում իսկական ստեղծագործություն: