fbpx

Աշխարհի վերջ: Պատմություն չհաջողված կանխագուշակումների մասին

Աշխարհի վերջԱշխարհի վերջ՝ այս հասկացությունը բավական հանրաճանաչ է մեր աշխարհում, ընդ որում աշխարհի վերջի մասին կանխագուշակումներ արել են դեռևս անհիշելի ժամանակներից:

Կամ մարդկանց է դուր գալիս մտածել աշխարհի վերջի, աղետների մասին և հավատալ դրանց, կամ էլ հատուկ նպատակներով մարդկանց մեջ փորձում են խուճապ առաջացնել:

Բայց փաստը մնում է փաստ՝ աշխարհի կործանման մասին կանխագուշակումներ են արել բոլորը, սկսած հին հռոմեացիներից, միջնադարյան պապերից, վերջացրած ում մտքին որ փչի մինչ մեր օրերը:

Աշխարհի վերջի մասին առաջին հիշատակումները՝ մ.թ.ա. 7-րդ դար

Ըստ որոշ տեղեկությունների, աշխարհի կործանման մասին առաջին կանխագուշակումները, որոնք պահպանվել են պատմության մեջ, վերագրվում է հռոմեացիներին դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում: Հին Հռոմի շատ բնակիչներ վախենում էին, որ քաղաքը կկործանվի իր հիմնման 120 ամյակին (634 թվական):

Հին Հռոմ

Ըստ առասպելի, 12 արծիվներ հայտնվում են Հռոմի ստեղծողներից մեկին՝ Ռումուլային: 12-ը միստիկական թիվ է, որը ցույց էր տալիս Հռոմի գոյության տևողությունը:

Ինչ որ պատճառով հին հռոմեացիք կարծում էին, որ ամեն մի արծիվը ներկայացնում է 10 տարի, այստեղից եզրակացություն էր արվել, որ Հռոմը կկործանվի իր ստեղծման օրից 120 տարի հետո: Չնայած որոշ Հռոմեացիների մոտ այլ պատկերացումներ կային այս առումով: Նրանք հավատում էին, որ Ռոմուլային հայտնված այդ հանելուկային թիվը դա տարվա մեջ օրերի քանակն է և այդ պատճառով աշխարհի վերջը պետք է որ վրա հասներ մ.թ.ա. 360 թվականին:

Հին Հռոմ

Ինչպես մեզ հայտնի է քաղաքը կանգուն է մինչ այժմ և շարունակում է ծաղկել և բարգավաճել:

Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը խորհրդանշում է աշխարհի վերջը

Պատմության մեջ պահպանվել են հարյուրավոր օրինակներ այն բանի, որ Հիսուս Քրիստոսը անպայման պետք է վերադառնա Երկիր: Գրեթե բոլոր քրիստոնեական եկեղեցիները սպասել են և մինչ այժմ սպասում են այդ իրադարձությանը: Սակայն այդ մասին բոլոր կանխագուշակումները պսակվում են անհաջողությամբ՝ համենաին դեպս անցյալում:

Հիսուսի գալուստը

Որոշ մարդիկ ենթադրում էին, որ Քրիստոսը պետք է անպայման վերադառնա իր մահից 1000 տարի հետո՝ 1033 թվականին: 19-րդ դարում «Աստվածաշնչյան հետազոտողների միություն» աղանդը Աստվածաշնչյան մարգարեությունը բացատրում էր այնպես, որ աշխարհի վերջը պետք է որ լիներ 1874 թվականին և հենց այդ ժամանակ էլ սպասվում էր Քրիստոսի վերադարձը:

.

Եկեղեցիների և կրոնական աղանդների կանխագուշակումները

Զվարճալի դեպք է տեղի ունեցել 1806թ. անգլիական Լիդս քաղաքում: Մեկը իբր նկատում է, որ հավը սկսում է ձվեր ածել, որոնց վրա գրված է. «Հիսուսը ճանապարհին է»: Այդ տարօրինակ ձվերի մասին լուրը տարածվեց ամբողջ քաղաքով, և մարդիկ սկսեցին խոսել, որ աշխարհի վերջը շատ մոտ է: Սակայն միստիֆիկացիան շատ շուտ բացահայտվում է:

.

Նոր Անգլիայից Ուիլիամ Միլլեր անունով մի ֆերմեր Աստվածաշունչը ուսումնասիրելուց հետո եզրահանգում է անում, որ ձեռագրերի գրական մեկնաբանմամբ կարելի է իմանալ տարեթիվը թե երբ է Աստված որոշել վերացնել աշխարհը: Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո, նա որոշում է, որ այդ իրադարձությունը տեղի կունենա 1843 թ. մարտի 21-ից 1844թ. մարտի 21-ի միջակայքում:

.

Միլլերը հազարավոր հետևորդներ ուներ, որոնք հավատում էին, որ աշխարհի վերջը շատ մոտ է: Նրանք վաճառում կամ բաժանում էին իրենց ունեցվածքը՝ ենթադրելով, որ դրանք իրենց այլևս պետք չեն գա: Նրանից հետո, երբ կանխագուշակված ժամանակահատվածում աշխարհի վերջ չի լինում, աղանդավորական խումբը ցրվում է, իսկ նրանցից որոշները նոր ուղղություն են ստեղծում և անվանվում են 7-րդ օրվա Ադվենտիստներ:

.

Քարոզիչ Հարոլդ Քեմփինգը Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասում էր 1994թ.: Եվ քանի որ այդ թվականին ոչինչ էլ տեղի չունեցավ՝ նա և իր կողմնակիցները սկսեցին սպասել այդ իրադարձությանը 2011 թվականին: Ամեն անգամ քարոզիչը կազմակերպում էր հսկայական գովազդային արշավներ, հավատացյալների փողերի նվիրաբերումներ՝ ըստ երևույթին ինքն էլ դրանից լավ գումար աշխատելով:

Հերոլդ Քեմփինգ

Մոլորակների շքերթի և երկնաքարերի մասին կանխագուշակումներ

Աշխարհի վերջի կանխագուշակումներ անում էին ոչ միայն կրոնական ուղղությունների հետևորդներ, այլ նաև դրանով սկսեցին զբաղվել աստղաբաններն ու ասղագուշակները: Նրանք անընդհատ երկնքում ինչ որ նշաններ էին տեսնում մոլորակների շքերթի կամ Երկրին մոտեցող երկնաքարերի կամ էլ անտեսանելի հսկա մոլորակների տեսքով:

մոլորակների շքերթ

2000 թվականի աշխարհի վերջը

2000 թ.-ը շատերը համարում էին բեկումնային տարի: Նախ բոլորը հրաժեշտ էին տալիս 20-րդ դարին և առաջին հազարամյակին և երկրորդ, հետաքրքրությամբ սպասում էին ինչ որ չտեսնված և չլսված նորին: Այդ ամենը նաև թեժացվում էր հոլիվուդյան գիտաֆանտաստիկ ֆիմերով:

2000թ. -ի հետ, բնականաբար, շատերը սկսեցին կապել աշխարհի վերջը: Առաջին հերթին աշխարհի վերջ համակարգիչների համար, քանի որ համակարգիչները կարող էին խառնել դարերը, և քանի որ նոր դարի տվյալները ամրագրված էին 00, այլ ոչ թե 2000: Այսպիսով ստացվում էր, որ 2000 թվականի հունվարի 1-ը կարող էր գրվել 1900 թվականի հունվարի 1՝ 01/01/00:

աշխարհի վերջ

Շատ պեսիմիստներ պնդում էին, որ դրա հետևանքով տեղի կունենա աղետ, որը կանջատի աշխարհի բոլոր համակարգիչները, կխափանի կապը և նույնիսկ ատոմային աղետների կբերի: Շատերը թաքնվեցին թաքստոցներում, իրենց հետ վերցնելով անհրաժեշտ նյութերի և մթերքների պաշար: Սակայն նոր դարը սկսեց առանց որևէ պրոբլեմների:

աշխարհի վերջ

2000թ. կանխագուշակում էին երկրորդ լուսնի հայտնվելը, ատոմային պատերազմներ, մոլորակների շքերթներ, Երկրի վրա երկնաքարերի անկումներ և այլն: Եվ ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ այդ տարի մարդկությունը շարունակեց ապրել առանց կանխագուշակումների կատարման:

աշխարհի վերջ

Դրանից հետո աշխարհի վերջ սկսեցին կանխագուշակել գրեթե ամեն տարի: Ահա դրանց որոշ օրինակներ.

2001թ. օգոստոսի 11 – Աշխարհի վերջը, քանի որ Եկրկրին կուլ կտա սև անցքը:

2003թ. – Երկիրը մասերի կբաժանվի:

2006թ. հուլիսի 6 – տեղի կունենա աշխարհի վերջ 6.6.06 թվերի (գազանի թիվ) համադրության պատճառով:

2008թ. սեմպտեմբերի 10 – Մեծ ադրոնային Կոլայդորի մեկնարկի պատճառով կարող է առաջանալ սև անցք և կուլ տալ Երկիրը:

Ե՞րբ են սպասվում հաջորդ աշխարհի վերջերը

2012թ. – մոտակա աշխարհի վերջը, ինչպես բոլորս էլ գիտենք կանխատեսված է հենց այսօր՝ դեկտեմբերի 21-ին: Այս թիվը հնարավոր է եղել գտնել Մայաների օրացույցի շնորհիվ, որը իբր թե վերջանում է այդ օրով: Սակայն գիտությունը ոչ մի կերպ դա չի ապացուցում:

2021թ. – Այս թվականին կարող է աշխարհի վերջ տեղի ունենալ Երկրի մագնիսական դաշտի բևեռների փոփոխման պատճառով, որը կբերի մարդկության կեսից ավելիի վերացման:

աշխարհի վերջ

2036թ. – Աշխարհի վերջ կարող է լինել Ապոֆիս անվանումով երկնաքարի հետ բախման հետևանքով: 270մ տրամագծով այս երկնաքարը բավական լրջորեն սպառնում է Երկրին բախմամբ: Այդ պատճառով գիտնականները արդեն այսօր նկարագրում են այդ աղետի հետևանքով առաջացած սարսափելի տեսարաններ, բայց նաև մտածում են թե ինչպես կանխել աղետը:

երկնաքարի հետ բախում

2060թ. – 18-րդ դարում այս թիվն է կանխագուշակել Իսահակ Նյուտոնը:

2242թ. – Մոլորակային դարերի տեսության հիման վրա, հրեա փիլիսոփա Աբրահամ բեն Մեիր իբն Էզրան դեռևս 12-րդ դարում կանխագուշակել է աշխարհի վերջը: Իր տեսությամբ այս թվին վերջանում է Արևի դարը:

աշխարհի վերջ

3797թ. – Նոստրադամուսի կանխատեսումը:

5 միլիարդ տարուց – Շատ գիտնականների կարծիքով հենց այսքան է ապրում մեր արևը, որից հետո նրա կենտրոնում կվերջանա վառելիքը և դրա հետևանքով այն դուրս կգա արտաքին շերտեր, կմեծանա և կուլ կտա Երկիրն ու մոտակա մոլորակները:

աշխարհի վերջ

Տարբեր աղբյուրներից ծաղկաքաղը, թարգմանությունն ու համադրումը՝ Արամ Հակոբյանի (Արխանգելո)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Աշխարհի վերջ: Պատմություն չհաջողված կանխագուշակումների մասին
Ճապոնացի նկարչուհի Հիյակուի նկարազարդումները (39 նկար)