fbpx

Կանայք, ովքեր փոխել են աշխարհը

Շատ հաճախ գեղեցիկ սեռի պատմական ձեռքբերումները աննկատ են մնում: Եվ իզուր, չէ՞ որ աշխարհը փոխվել է նաև ի շնորհիվ շատ ու շատ խիզախ, իմաստուն և կայուն կանանց շնորհիվ: Ահա մի քանի կանանց մասիվ, որոնք ազդել են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք այսօր ապրում:

Կամակո Կիմուրա

nJD0RoQmQFPpk0xvof0v6vXg

Ճապոնուհի Կամակո Կիմուրան սուֆաժիստուհիների համաշխարհային շարժման ականավոր գործիչ էր: Այս լուսանկարում նա պատկերված է 1917թ. Նյու Յորքում, երթի ժամանակ, ի պաշտպանություն կանանց ընտրության իրավունքի:

Աննա Ֆիշեր

DbpJkD6WwJhiY71TQNDhyKoA

Աննա Ֆիշերը 1984թ. դարձավ առաջին մայրը տիեզերքում: Այսօր նա հանդիսանում է NASA-ի ամենածեր գործող տիեզերագնացներից մեկը:

Աննետ Կելերման

JhswJhMHRIm8NyWxoTUYHPsT

Աննետ Կելերմանը ավտրալիացի հայտնի պրոֆեսիոնալ լողորդուհի է, վոդեվիլների աստղ և գրող: Շատերը գտնում են, որ սինխրոն լողի ի հայտ գալը դա նրա շնորհն է: Բացի դրանից, լողազգեստը, որը Աննետը ցուցադրում է այս լուսանկարում, մեկնարկ է տվել կանացի լողազգեստների «էվոլյուցիային»: Այս գովազդի պատճառով Կելերմանը ձերբակալվել է անպարկեշտության մեղադրանքով:

Շարլա Տակրալ

Iv0zqhpCC5sbn6Uv2HXoYVrb

Շարլա Տակրալը առաջին կինն էր Հնդկաստանում, ով պաշտոնապես դարձավ օդաչու: Նա արտոնագիր է ստացել 21 տարեկանում: Հետագայում նա դարձավ հաջողակ բիզնես լեդի:

Էննի Լեպկինս

rE6cC9YIKMXgii5w3st4xVYZ

Էննի Լեպկինսը 1960թ. ԱՄՆ-ում «ազատության հեծյալները» շարժման ակտիվիստուհիներից մեկն էր: Նա պրոպագանդում էր հարավային նահանգներում ռասսայական հավասարությունը, չնայած Կու կլուկս կլանի և օրենսդրական մարմինների կողմից կոշտ քայլերի: Լուսանկարում Էննի Լեպկինսը Լիթլ Ռոք բանտի ներսում է, երբ նա ձերբակալվել էր սպիտակների համար նախատեսված հատվածում գտնվելու համար:

Մաուդ Վագներ

GsN6LqGTOrEE02P95g8QCEn1

Դուք սխալվում եք, եթե գտնում եք որ տատուներով կանայք 21-րդ դարի ֆենոմեն են: Դեռևս անցած դարի սկզբներին Մաուդ Վագները առաջին կինը դարձավ, ով ոչ միայն ամբողջությամբ իր մարմինը պատեց նախշերով, այլև ինքն էր տատու անում ուրիշներին: 1904թ. կրկեսի դերասանուին իր ամուսնուց սովորեց ասեղի օգնությամբ տատուի տեխնիկան: Եվ հետո սովորեցրեց իր դստերը, ով դեռ 9 տարեկան էր:

Մարգարեթ Բուրկ-Ուայթ

2k7GqxJsSj1QdaHoIYYpsLsC

Մարգարեթ Բուրկ-Ուայթը առաջին օտարեկրացի լուսանկարչուհին էր, ում թույլ տվեցին լուսանկարներ անել ԽՍՀՄ-ի տարածքում: Ֆոտոլրագրողուհին տարված էր ինդուստրիալ լուսանկարչությամբ: Լուսանկարում Մարգարեթը Նյու Յորքի Կրայսեր բիլդինգ երկնաքերի տանիքին է:

Սիմոնա Սեգուին

voRGmmQ3xpsjgmPUH4dAbZoA

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆրանսիայում գործող դիմադրության շարժման մասնակից Սիմոնա Սեգուինը գերի է վերցնում 25 նացիստների և գնդակահարում է մի քանի թշնամու բառացիորեն իր 20 ամյակի նախաշեմին:

Նիեվես Ֆերնանդես

GaOhuKVAgrffDV1zJHLPbrwr

Կապիտան Նիեվես Ֆերնանդեսը ֆիլիպինյան պարտիզանական շարժման միակ հայտնի կին լիդերն է:

Քեթրին Սվիթզեր

kp6tusy24fvVM0QB795yJJAB

Չնայած բոստոնյան մարաթոնում մինչև 1972թ. արգելվում էր կանանց մասնակցությունը, սակայն Քեթրինը մասնակցել է մարաթոնին 1967թ. Լուսանկարում պարզ երևում է, թե ինչպես է մարաթոնի ադմիսնիստրացիայի ներկայացուցիչը ֆիզիկական ուժի շնորհիվ փորձում բացառել Քեթրինի մասնակցությունը մարաթոնում: Սակայն նրան հաջողվեց ձերբազատվել ներկայացուցչից և մարաթոնը ավարտել 4 ժամ 20 րոպե արդյունքով:

Էլեն Օ’նիլ

hOfYIfxsJATuz0zgXxUrGsNt

Այս շիկահեր գեղեցկուհին առաջին կին սքեյթբորդիստուհին էր 70-ականներին:

Էլսպեն Բիրդ

ltSNd1SP5OaiiEupKH2zkdgR

24 տարեկանում Էլսպենը շուրջերկրյա ճանապորդության դուրս եկավ մոտոցիկլով: Ճանապարհին նա կորցրեց 20 կգ քաշ, մի քանի ավտովթարի և հիվանդությունների ենթարկվեց, սակայն մինչև վերջ մնաց թամբին և ավարտեց ճանապարհը: Դրանից հետո նա դարձավ ճարտարապետ:

Օննա-Բուգեյշա

d8C9uFPb4ZlVKLllQ4RB2x0E

Օննա-Բուգեյշա՝ կին սամուրայ, ով գիտեր մարտական արվեստներ, տիրապետում էր զենքերին և մարտի էր նետվում տղամարդկանց հետ հավասար: 1800թ. լուսանկարում նրանցից մեկն է:

Եվ վերջում մեր հայուհի 106 տարեկան տատիկը, ով չնայած իր պատկառելի տարիքին, պատրաստ է պաշտպանել իր տունը AK74-ը ձեռքին:

RF6FdTGJLtm5LuZIrLxd5ypk

Աղբյուրը՝ Viral Nova


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կանայք, ովքեր փոխել են աշխարհը
Վառ մակրոլուսանկարներ (28 ֆոտո)