Mediamag-ը ներկայացնում է Ձեզ Ուինսթոն Չերչիլի 25 իմաստուն և սուր մեջբերումները.
Ինքնաքննադատական
1. Ավելի հեշտ է կառավարել մի ամբողջ ազգ, քան դաստիարակել չորս երեխա:
2. Երիտասարդ տարիներիս ինձ համար օրենք էի սահմանել՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ ճաշելը: Այժմ, երբ արդեն վաղուց երիտասարդ չեմ, այդ օրենքը վերափոխվել է՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ նախաճաշ:
3. Ես միշտ ուղղորդվել եմ հետևյալ օրենքով՝ մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարոող ես պառկել:
4. Այն ամենը ինչ ես ցանկացել եմ, դա՝ կառուցողական քննարկումից հետո համաձայնվել բոլոր ցանկություններիս հետ:
Քաղաքականության մասին
5. Դեմոկրատյան՝ կառավարման վատագույն ձևն է: Եթե չհաշվենք մնացածը:
6. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, ի՞նչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ:
7. Կապիտալիզմի ի ծնե թերությունը դա՝ հարստության ոչ հավասարապես բաշխումն է, իսկ սոցիալիզմի ի ծնե արժանիքը՝ աղքատության հավասարապես բաշխումը:
8. Իմ երկրում, իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ նրանք պետության ծառաներն են, իսկ պետության տերեր լինելը կհամարվեր ամոթալի:
9. Դիվանագետը՝ դա այն մարդն է, ով երկու անգամ կմտածի մինչ ոչինչ չասելը:
10. Պատմություն գրում են հաղթողները:
Մարդկանց մասին
11. Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը, ամեն ինչում փորձում են մեղադրել ինձ: Նրանք մտածում են, որ մեղքի զգացումը ինձ զարդարում է:
12. Դպրոցի ուսուցիչները ունեն այնպիսի իշխանություն, որի մասին կերազեին վարչապետները:
13. Եթե ճշմարտությունը բազմանկյուն է, ապա սուտը՝ բազմաձայն:
14. Փող դիզելը՝ օգտակար գործ է, հատկապես եթե դա արդեն արել են ձեր ծնողները:
15. Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
16. Աշխարհում շրջում է հրեշավոր քանակությամբ ենթադրություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը՝ ճշմարտություն են:
17. Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ դիտում են վարից վեր, կատուները՝ վերից վար: Իսկ խոզերը մեզ դիտում են որպես հավասար:
18. Մարդիկ հրաշալի կերպով կարողանում են պահպանել գաղտնիքները, որոնցից տեղյակ չեն:
Լավատեսություն
19. Վատատեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն:
20. Չափազանց հեռուն տեսնելը՝ անհեռատես է:
21. Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի կատարի: Նա հնարավորություն կտա նաև ուրիշներին:
22. Միշտ ավելի հեշտ է հայտարարել սեփական սկզբունքների մասին, քան դրանք իրագործել:
23. Չկա ավելի մեծ ներդրում, քան կաթի ներդրումը նորածինների մեջ:
24. Հաջողությունը՝ դա ունակությունն է առանց էնտուզիազմը կորցնելու շարժվել անհաջողությունից անհաջողություն:
25. Ես լավատես եմ: Չեմ տեսնում օգուտ այլ բան լինելուց: