Mediamag-ը հավաքել և սիրով Ձեզ է ներկայացնում Ուիլյամ Շեքսպիրի լավագույն մեջբերումները.
Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ։
Մեղրն այնքան քաղցր է, որ վերջում դառն է թվում։ Համի ավելցուկը սպանում է համը։
Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։
Մայր բնությունը իմաստուն է, սակայն որդին է անխելք։
Որտեղ քիչ են խոսքերը, այնտեղ դրանց կշիռն ավելի մեծ է։
Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց՝ սերը նրանց վզովն է ընկնում։
Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները։ Այնպես որ ընտրիր քեզ ընկերներ։
Դժոխքը դատարկ է։ Բոլոր սատանաներն այստեղ են։
Մարդկանց մեծ մասը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը՝ տխրեցնում։
Տղամարդիկ նման են ապրիլին, երբ սիրատածում են և դեկտեմբերին՝ երբ ամուսնացած են։
Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը։
Թշնամիների համար շատ ուժգին մի վառեք վառարանը, այլապես կայրվեք փայտի փոխարեն։
Սուր խոսքի հաջողությունը ավելի շատ կախված է լսողից, քան այն ասողից։
Ի՞նչ է նշանակում անունը։ Վարդը բուրում է ինչպես վարդ՝ ուզում ես վարդ անվանի, ուզում ես՝ ոչ։
Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը։
Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, բայց սիրել միայն՝ հոգին։
Ագռավն իր թևերը կքսի ցեխով։ Ոչ ոք, ոչինչ էլ չի նկատի։ Իսկ կարապը չնայած բոլոր ջանքերի, ճերմակից չի կարող մաքրել բծերը…
Մեկ հայացքով կարելի է սպանել սերը, մեկ հայացքով էլ՝ հարություն տալ։
Վախկոտը մեռնում է իրեն հասած ամեն վտանգից, իսկ խիզախը մեռնում է միայն մեկ անգամ։
Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան։
Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։
Այս աշխարհում չկա ոչ լավ և ոչ էլ վատ։ Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին։
Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է։
Փոթորկի ժամանակ տրված երդումները՝ մոռացվում են խաղաղ եղանակին։
Ուրիշների մեղքերն այնքան ջանասիրաբար եք ձգտում դատել։ Սկսեք սեփական մեղքից և ուրիշներին չեք էլ հասցնի հասնել։