fbpx

Ուիլ Սմիթ. Սթափեցնող մեջբերումներ կյանքը լավ ճանաչած մարդու կողմից

Ուիլ Սմիթը համարվում է մոլորակի ամենահաջողակ դերասաններից մեկը։ Նրա կերտած կերպարները տարատեսակ են և չափազանց հետաքրքիր։ Նա ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլ նաև հաջողված երաժիշտ։ Ուիլ Սմիթը միշտ էլ մոլորակի միլիոնավոր մարդկանց համար ոգեշնչման աղբյուր է եղել։ Ինչո՞ւ են մարդիկ նրան այդպիսին համարում։ Ինչո՞վ է նա այդպես ոգեշնչում մարդկանց։

Ահա ներկայացնում ենք նրա մի քանի մեջբերումները.

Իրատեսությունը՝ ամենաարագ ճանապարհն է դեպի միջակություն։

Դուք չեք կարողանա անել ավելին, հասնել կյանքում ավելի արժեքավոր բաների, եթե ձեր մոտ բացակայում են ամբիցիաները, եթե դուք չերազեք և չգնահատեք ձեզ։ Իրատեսությունը լավ է, բայց մինչև որոշակի պահ։ Այո, աշխարհում կան բաներ, որոնց պետք է իրատեսորեն նայել։ Բայց դա չի վերաբերում ձեր նպատակին հասնելու ծրագրերին։ Հիշե՛ք. մեծ ամբիցիաները կհասցնեն ձեզ ավելի մեծ բարձրունքների։

Ամբողջ կյանքում մարդիկ ձեզ կվերաբերվեն անարդարացի։ Թույլ տվեք, որպեսզի Աստված նրանց դատի։ Այլապես ձեր սրտում բուն դրած ատելությունը վերջիվերջո հենց ձեզ էլ ներսից կքայքայի։

Մի իջեք ուրիշների մակարդակին և թույլ մի տվեք որպեսզի ձեզ ներքաշեն դեպի ջրի հատակը։

Գրողի ծոցը ուղարկեք բոլոր նրանց, ովքեր ձեզ չեն հավատում։ Մեկընդմիշտ հիշե՛ք. հավատը դեպի սեփական ուժերը՝ նպատակին հասնելու գլխավոր խթանն է։

Եթե դուք չեք հավատում ինքներդ ձեզ՝ դուք ոչնչի չեք հասնի։ Այդ պատճառով խուսափեք բոլոր այն մարդկանցից, ովքեր ստիպում են ձեզ կասկածել սեփական ուժերին։

Սերը՝ ամենագլխավորն է, ինչ կարող է լինել։

Այս աշխարհում բոլոր ձեռքբերումները կատարվել են հանուն սիրո։ Եթե դա Վինչին չսիրեր իր գործը՝ նա երբեք չէր նկարի «Մոնա Լիզան»։ Վիվալդին երբեք ֆանտաստիկ երաժշտություն չէր գրի։ Սպիլբերգը երբեք չէր նկարահանի անհավանական ֆիլմեր։ Առանց բացառության՝ գիտության և մնացած ոլորտների բոլոր նվաճումները կատարվել են սիրո շնորհիվ։

Փողն ու հաջողությունը չեն փոխում մարդկանց։ Դրանք ուղղակի հզորացնում են այն, ինչ արդեն կար։

Ազնիվ մարդը միշտ էլ նույնը կմնա՝ միլիոններով, թե առանց միլիոնի։ Փողի առկայությամբ՝ նրա դրական որակները միայն կհզորանան։ Նույն կերպ և ստորությունը, ագահությունը և ատելությունը։ Եթե դրանք ի սկզբանե կան մարդու մեջ՝ ապա հարստությունը ավելի կապականի նրան։

Մեր թերությունը նրանում է, որ մենք ծախսում ենք փողեր, որոնք չունենք, իրերի վրա, որոնք մեզ պեզ պետք չեն, որպեսզի տպավորություն թողնենք մարդկանց վրա, որոնք մեզ արժան չեն։

Դա յուրաքանչյուր հասարակության գլխավոր սխալներից մեկն է։ Հիշե՛ք. եթե ցանկանում եք ձեր հաշվեհամարին հայտնաբերել լավ գումարներ՝ ծախսեք փողերը միայն ձեզ անհրաժեշտ բաների վրա։ Մի՞թե դա բարոյական խեղաթյուրում չէ՝ գնել գեղեցիկ զգեստ կամ ավտոմեքենա, միայն այն բանի համար, որպեսզի աշխատավայրում կոլեգաները ձեզ նախանձեն։

Մի ծախսեք ձեր մտքերը, էներգիան և զգացմունքները անարժան մարդկանց վրա։

Երկար կկարողանա՞ք նստել ասեղի վրա։ Կարծում ենք՝ դժվար թե։ Այն ձեզ ցավ կպատճառի, այդպես չէ՞։ Այդ դեպքում ինչո՞ւ եք անընդհատ մտքում պտտում ոչ հաճելի մարդու հետ ունեցած ձեր զրույցը։ Ինչո՞ւ եք անընդհատ անհնագստանում ձեր կյանքը փչացնող ինչ-որ հիմարների պատճառով։ Ավելի լավ է ձեր էներգիան ծախսեք ձեզ համար օգտակար որևէ բանի վրա։

Մի վազեք մարդկանց ետևից։ Եղեք այնպիսին, ինչպիսին, որ կաք։ Ձեր մարդիկ իրենք կմտնեն ձեր կյանք։ Եվ հավերժ կմնան այնտեղ։

Ձեզ ճոխություն թույլ տվեք և շրջապատեք ձեզ այն մարդկանցով, որոնց հանդեպ ունեք իրոք լուսավոր զգացմունքներ։ Նրանցով, ովքեր կաջակցեն, կհավատան և կօգնեն ձեզ դժվար պահերին։ Իսկ նրանց, ովքեր ձեզ արժան չեն՝ դուրս շպրտեք։ Չէ՞ որ դուք չեք սիրում կեղտ խմել։

Տաղանդի և աշխատունակության ճիշտ բաժանումը՝ բոլոր ժամանակների մեծագույն մարդկանց գլխավոր գաղտնիքն է։

Ամբողջ պատմության ընթացքում աշխարհում եղել են հազարավոր օրինակներ, երբ տաղանդավոր, բայց ծույլ մարդը արդյունքում հայտնվում է կոտրած տաշտակի առաջ։ Տաղանդը՝ նպատակին հասնելու ձեզ անհրաժեշտ բաների միայն տասներորդ մասն է։ Առյուծի բաժինը հասնում է համառությանը, աշխատունակությանն ու աշխատասիրությանը։ Միայն ժամ առ ժամ, տարի առ տարի, պարբերաբար կատարելագործելով վարպետությունդ՝ կարելի է արդյունքում ստանալ այն, ինչին ձգտում ես։

Օգնելով ուրիշներին, դուք բարելավում եք սեփական կյանքը։

Մեր կյանքը՝ բավական հետաքրքիր բան է։ Երբեք չես իմանա ով քեզ ձեռք կմեկնի ամենաանսպասելի պահին։ Հաճախ դա այն մարդն է լինում, ում ժամանակին դու օգնել ես։ Այդ պատճառով բարի խոսքի, աջակցության, երբեմն նաև փողով օգնելու վրա ժլատություն մի արեք։ Օգնեք ուրիշներին։ Այն կվերադառնա ձեզ եռապատկված։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ուիլ Սմիթ. Սթափեցնող մեջբերումներ կյանքը լավ ճանաչած մարդու կողմից
Ձայնային որոնում անմիջապես Ձեր կայքում