Այսօր մտորումներիս ընթացքում եկա այն եզրահանգման, որ աշխարհը քաոսի կողմնակիցն է և նա խիստ ագրեսիվ է տրամադրվում և շուտափույթ կերպով փորձում է ազատվել ծաղկող երկրներից և հայրենասեր և իր ժողովրդին սիրող լիդերներից: Եվ դրա վառ օրինակն է գեներալ Քադաֆիի սպանությունը:
Ինչ ուզում եք ասեք, սակայն ըստ իս Քադաֆին դա հայրենասեր և հայրենիքի համար իսկական հոգ տանող լիդերներից մեկն էր, որի օրինակին եթե հետևեն շատ ու շատ լիդերներ, ապա իրենց երկիրը ուղղակիորեն կծաղկի:
Իսկ մենք գիտենք, որ երկիր մոլորակի «տերերին» և հատկապես աշխարհի համար քաղծկեղ դարձած ԱՄՆ-ին ձեռք չեն տալիս այդպիսի հայրենասեր ու դրսից դժվար կառավարելի լիդերները:
Եվ այսպես ինչու՞ սպանեցին Քադաֆիին.
- Գալով պետության ղեկին, նա քշեց բոլոր միջազգային կորպորացիաները երկրից:
- Փակեց ՆԱՏՕ-ի բոլոր ռազմական բազաները:
- ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում էր 14 192 $:
- Ընտանիքի ամեն մի անդամի համար տարեկան պետությունը վճարում էր 1 000 $ դոտացիա:
- Անգործության նպաստ 730 $
- Բուժքրոջ աշխատավարձ 1 000 $:
- Ամեն մի նորածնի համար վճարվում էր 7 000 $:
- Նորապսակներին տւրվում էր 64 000 $՝ բնակարան գնելու համար:
- Սեփական բիզնես սկսելու համար տրվում էր միանվագ 20 000 $ օգնություն:
- Մեծ հարկերն արգելված էին:
- Կրթությունն ու բժշկությունը անվճար էին:
- Կրթությունն ու ստաժավորումը արտասահմանում կատարվում էր պետության հաշվին:
- Բազմազավակ ընտանիքների համար գործում էին հատուկ խանութների ցանց, որտեղ մթերքների գինը խիստ սիմվոլիկ էր:
- Ժամկետնանց մթերքների վաճառքի համար գործում էին մեծ տուգանքներ և ապրանքի առգրավում հատուկ ոստիկանության կողմից:
- Որոշ դեղատներ անվճար դեղեր էի դուրս գրում:
- Դեղեր կեղծելու համար գործում էր մահապատիժ:
- Բնակարանային վարձ՝ բացակայում էր:
- Էլեկտրաէներգիայի համար վճար՝ բացակայում էր:
- Ալկոհոլային խմիչքների վաճառքը և օգտագործումը արգելված էր:
- Բնակարանի և ավտոմեքենաների գնման համար տրվում էին անտոկոս կրեդիտներ:
- Ռիելտորական ծառայությունները արգելված էին:
- Ավտոմեքենա գնելուց 50%-ը վճարում էր պետությունը, իսկ իրենց պատերազմի հերոսների համար 65%:
- Բենզինը ջից էժան էր՝ 1լ բենզինը արժեր 0,14 $
Միայն Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ Լիբիայի հարավի նեգրերը ձեռք բերեցին մարդկային օրենքներ: Նրա 40 տարվա կառավարման ընթացքում Լիբիայի բնակչության թիվը 3 անգամ աճել է: Երեխաների մահացությունը նվազել է 9 անգամ: Երկրում կյանքի տևողությունը մեծացել է 51,5-ից մինևչ 74,5 տարի: Քադաֆին որոշում էր կայացրել դուրս գալ համաշխարհային բանկային համակարգից, որի օրինակին ուզում էին նաև հետևել 12 արաբական երկրներ:
Եվ այս ամենից հետո ինքան էլ որ ասեն, որ Քադաֆին իր հաշվեհամարին միլիարդներ էր դնում, բայց միևնույն է, թեկուզ և այդ հանգամանքը ևս հաշվի առնելով, նա հոգում էր իր երկրի և ժողովրդի բոլոր հոգսերը:
Իսկ այժմ այս ծաղկող երկիրը վեր է ածվել քաոսային դժողքի: