fbpx

Ովքե՞ր են իրականում հրապարակվում Facebook-ում

Եթե դու ակտիվորեն օգտագործում ես Facebook-ը՝ իմացիր թե մարդկանց ո՞ր տեսակին ես պատկանում։

Բրունելլո համալսարանը վերլուծել է Facebook-ի մշտական օգտատերերի 555 առցանց հարցումները և հայտնաբերել, որ որոշակի տիպի մարդիկ՝ էքստրավերտներ, բաց մարդիկ, նարցիսներ, նեվրոտիկներ և անկեղծ մարդիկ, թարմացնում են իրենց ստատուսները Facebook-ում որոշակի ձևով։

4405094_a89102a1

1.Էքստրավերտներ. հաճախ հրապարակում են թեմաներ, վերաբերող ինչ-որ սոցիալական իրադարձությանը, օգտագործելով սոցիալական ցանցը որպես շփման միջոց։

2. Նեվրոտիկներ. Ավելի հակված են Facebook-ում գրել անձնական ստատուսներ, այդ թվում սոցիալական ցանցի օգնությամբ ընկերներին հաղորդելով իրենց հարաբերությունների մասին։ Ինչպես ենթադրում են հետազոտության հեղինակները՝ նեվրոտիկները դա անում են, քանի որ այս կամ այն արարքի համար հավանության կարիք են զգում։

4405095_65538bde

3. Բաց մարդիկ. նրանց, ում կարելի է անվանել «բաց մարդիկ», Facebook-ում այդքան էլ հաճույքով չեն կիսվում անձնական ինֆորմացիայով։ Նրանք թարմացնում են իրենց ֆեյսբուքյան էջերը առավելապես իրադարձություններին, հետազոտություններին, քաղաքական հայացքներին վերաբերող ստատուսներով։

4. Անկեղծ մարդիկ. Առավել հաճախ ֆեյսբուքում գրում են իրենց երեխաների մասին։

5. Նարցիսներ. նրանք սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց դիետաները, զբաղմունքը սպորտով, որպեսզի ցույց տան, թե որքան կարևոր է իրենց համար արտաքին տեսքը։

4405108_df8bc9c3

Իսկ այն մարդիկ, ում մոտ ցածր է ինքնագնահատականը՝ հաճախ ստատուսներ են գրում իրենց ռոմանտիկ զուգընկերոջ մասին։

Ինչպես ենթադրում են գիտնականները, «մարդիկ առավել հակված են Facebook-ում հրապարակել ինֆորմացիա հարաբերությունների մասին այն օրերին, երբ նրանք իրենց անվստահ են զգում»։

Աղբյուրը՝ http://www.independent.co.uk


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag