fbpx

Սպիտակ շոկոլադը շոկոլա՞դ է արդյոք

Իսկ Դուք գիտե՞ք, որ սպիտալ շոկոլադը ամենևին էլ շոկոլադ չէ: Սպիտակ շոկոլադը բաղկացած է կակաոի յուղից, չորացրած կաթից և շաքարից: Շոկոլադի յուրաքանչյուր տեսակի հիմքում ընկած է պատրաստման ընդհանուր մեկ մեթոդ: Սակայն պատրաստման նյուանսները տատանվում են կախված բաղադրատոմսից, որակից և հումքի տեսակից: Ընդ որում բոլոր շոկոլադները ունեն բնութագրական կակաոի բույր:

Չնայած նման բաղադրության, սպիտակ շոկոլադը տարբերվում է՝ նա ունի վառ արտահայտված քաղցր համ, ինչը բավական հեռու է կակաոի համից: Ըստ մասնագետների դա նրանից է որ սպիտակ շոկոլադը ամենևին էլ շոկոլադ չէ: «Այն չի պարունակում կակաո, այլ միայն կակաոի յուղ», – ասում է Դիեգո Բադառոն, ով շոկոլադի արտադրությամբ է զբաղվում: Եվ հենց սրանում է իմաստը. սպիտակ շոկոլադի բաղադրատոմսը չի ենթադրում կակաոից կորզվող կակաոի լիկյոռի օգտագործում:

Այս քաղցրավենիքի պատրաստման համար օգտագործվում է միայն կակաոի յուղ, որը ստացվում է ճզման եղանակով: Սպիտակ շոկոլադը կարելի կլիներ անվանել շոկոլադ, եթե այն պարունակեր ոչ պակաս քան 20% կակաոի յուղ: Սակայն  շատ արտադրողներ, երբ խոսքը գնում է սպիտակ շոկոլադի մասին, մասայական արտադրության համար կակաոի յուղի փոխարեն օգտագործում են բուսական յուղ: Եվ հենց այդ պատտճառով է այդքան ակնհայտ տարբերությունը:

Շատ մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց դուր չի գալիս սպիտակ շոկոլադ՝ իրականում չեն փորձել նրա իսկական համը: Իրական սպիտակ շոկոլադը ունի հարուստ սերուցքային շոկոլադի համ:

Իրական սպիտակ շոկոլադը բացի 20% կակաոի յուղից պետք է պարունակի 15% կաթի փոշի և 55% շաքար:

աղբյուրը՝ english.pravda.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սպիտակ շոկոլադը շոկոլա՞դ է արդյոք
Ինչպես դառնալ երջանիկ. 10 խորհուրդ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց