fbpx

Որտեղի՞ց է առաջացել «սրտիկ» սիմվոլը

«Սրտիկ» սիմվոլը ամենահանրաճանաչ և առավել հաճախ օգտագործվող սիմվոլներից մեկն է: Այն պատկերում են ամենուր և ամեն տեղ՝ կոնֆետների տուփերի, վերնաշապիկների, բացիկների վրա և այլն: Իսկ ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել. ինչո՞ւ այդ սիմվոլը բոլորովին նման չէ իրական սրտին:

Բանը նրանում է, որ մեզ քաջ հայտնի այս պատկերը բոլորովին էլ սիրտ չէ: Սա բույսի սերմ է: Այդ բույսը անվանում են Սիլֆիում՝ ավելի ճիշտ անվանում էին, քանի որ այն ամբողջությամբ վերացրել են հին հռոմեացիները և հին հույները: Այս բույսը բազմաթիվ հրաշալի հատկություններով էր օժտված, դրանցից ամենակարևորագույնը այն էր, որ այն կարելի էր օգտագործել որպես հակաբեղմնավորիչ: Սիլֆիումը համարվում էր Ապոլոնի նվերը և վաճառվում էր շատ թանկ: Նույնիսկ դրամների վրա դաջում էին նրա պատկերը՝ նույն ինքը «սրտիկը»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Որտեղի՞ց է առաջացել «սրտիկ» սիմվոլը
10 օպտիկական խաբկանքներ, որոնք ստիպում են կասկածել սեփական տեսողության վրա