Այսօր Youtube-ում հայտնաբերեցի մի տեսայութ (նայի՛ր քիչ ներքև), որտեղ փողոցում տարբեր մարդկանցից, որոնք ականջակալներ են կրում, հարցում է կատարվում թե տվյալ պահին ինչ երաժշտություն են լսում: Ի ուրախություն ինձ՝ բոլորն էլ բարձրաճաշակ երաժշտություն էին լսում և ոչ մեկ ռաբիզ: Իհարկե չեմ բացառում, որ հնարավոր է հարցումը կատարված լինի խտրականությամբ, նաև չեմ անտեսում այն փաստը, որ ռաբիզ լսողները հիմնականում դժվար թե ականջակալներով փողոց դուրս գան՝ «Բա ամոթ չի՞»: Ինչևէ ուրախացնող է այն փաստը, որ հայերիս մեջ լավ երաժշտություն լսողներ կան: Եվ փաստորեն ռաբիզը պարտադրում են հեռուստաընկերությունները, սակայն նրանց պարտադրանքին ուշադրություն դարձնող չկա:
Ուրախալի է…
Ի դեպ. դուք ի՞նչ երաժշտություն եք լսում:
Ահա և տեսանյութը.
[uppod video=”http://youtu.be/KU5P0qJID8M” align=”center”]