Ի՞նչ է սպասվում մարդկությանը մինչև 2100 թվականը․ գիտնականները մռայլ կանխատեսում են ներկայացրել

Այդ ժամանակ աշխարհն արդեն բոլորովին այլ կլինի։ Սակայն, գիտնականների խոսքով, մարդկությունը դեռ իրեն փրկելու հնարավորություն ունի։

Գիտնականները մտահոգիչ կանխատեսում են ներկայացրել, թե ինչպիսին կարող է դառնալ կյանքը Երկրի վրա մինչև 21-րդ դարի ավարտը։ Նրանց գնահատմամբ՝ գլոբալ տաքացումը, լայնածավալ անտառային հրդեհները, ավանդական անասնապահության կրճատումն ու գենային տեխնոլոգիաների զարգացումը կարող են արմատապես փոխել մեզ ծանոթ աշխարհը։

Միացեք մեզ Telegram-ում

Ավելի շատ հետաքրքիր, խորքային և մտածելու տեղիք տվող նյութեր՝ ամեն օր

Եթե սիրում եք հոգեբանություն, ինքնաճանաչում, հետաքրքիր փաստեր և կյանքի մասին սթափեցնող մտքեր, միացեք մեր Telegram ալիքին և բաց մի թողեք նոր հրապարակումները։

Միանալ Telegram ալիքին →

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Australian Journal of Botany գիտական ամսագրում հրապարակված հետազոտությանը, Սիդնեյի Մակքուորի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մի սցենար, ըստ որի՝ մինչև 2100 թվականը մոլորակի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ կարող է բարձրանալ մոտ 4°C-ով։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումն այսօր միանգամայն հավանական է։ Դրա հիմնական հետևանքներից մեկը կլինի ծայրահեղ եղանակային երևույթների հաճախակիացումը, ինչն իր հերթին կարող է նպաստել լայնածավալ անտառային հրդեհների բռնկմանը։ Դրա հետևանքով էկոհամակարգերը կարող են լրջորեն փոխվել, իսկ բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակների գոյությունը՝ հայտնվել վտանգի տակ։

Անտառային հրդեհները կփոխեն էկոհամակարգերը

Պրոֆեսոր Մարկ Ուեսթոբիի խոսքով՝ որոշ բնական էկոհամակարգեր, հատկապես արևադարձային անտառները, չեն կարող գոյատևել հաճախակի ու ուժեղ հրդեհների պայմաններում։ Ջերմաստիճանի բարձրացմանը և կլիմայի չորացմանը զուգընթաց նման էկոհամակարգերի պահպանումը գնալով ավելի կդժվարանա։

«70 տարի անց բազմաթիվ էկոհամակարգեր էապես տարբեր կլինեն», — գրել են հետազոտողները։

Ավանդական անասնապահությունը կարող է կտրուկ կրճատվել

Հետազոտողները կանխատեսել են նաև ավանդական անասնապահության զգալի կրճատում։ Նրանց կարծիքով՝ անասունների գլխաքանակը կարող է կտրուկ նվազել, իսկ սովորական մսին ու կաթին փոխարինեն լաբորատոր պայմաններում ստացված մթերքները։

Նման տեխնոլոգիաներն արդեն սկսել են կիրառվել։ Օրինակ՝ լաբորատոր պայմաններում աճեցված հավի միսը վաճառքի թույլտվություն է ստացել Սինգապուրում, ԱՄՆ-ում և Իսրայելում։ Մի շարք ընկերություններ էլ ճշգրիտ ֆերմենտացման տեխնոլոգիայի միջոցով կաթնային սպիտակուցներ են արտադրում՝ առանց կովերի օգտագործման։

Բացի այդ, գիտնականներն աշխատում են լաբորատոր պայմաններում աճեցվող սուրճ և շոկոլադ ստեղծելու ուղղությամբ։

Կարդացեք նաև


Super El Niño-ն գալիս է․ գիտնականներն զգուշացնում են եղանակային լուրջ փոփոխությունների մասին

Գիտնականները զգուշացնում են կլիմայական վտանգավոր փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների մասին։

Կարդալ նյութը

Գեների խմբագրման տեխնոլոգիաները կարող են լայնորեն կիրառվել

Ապագայի հնարավոր զարգացումներից մեկն էլ գեների խմբագրման տեխնոլոգիաների լայն կիրառումն է։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դրանք կարող են օգտագործվել էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնող ինվազիվ տեսակները վերահսկելու կամ դրանց տարածումը սահմանափակելու համար։

Նման մշակումներ արդեն իրականացվում են մոծակների, ինչպես նաև մկների, առնետների և դոդոշների որոշ տեսակների դեմ պայքարի համար։

Թեև հետազոտությունը նվիրված է Ավստրալիայի էկոհամակարգերի ապագային, գիտնականներն ընդգծում են, որ նկարագրված միտումները վերաբերում են նաև աշխարհի բազմաթիվ այլ տարածաշրջանների։

Ինչպե՞ս կարելի է խուսափել այս սցենարից

Հետազոտողները նշում են, որ ապագայում նման սցենարից խուսափելու համար անհրաժեշտ է կրճատել հանածո վառելիքի օգտագործումը։

Climate Analytics-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ գլոբալ տաքացումը 1,5°C-ի սահմաններում պահելու համար մարդկությունը պետք է մինչև 2035 թվականը կիսով չափ կրճատի հանածո վառելիքի օգտագործումը, իսկ դրանից ամբողջությամբ հրաժարվի ոչ ուշ, քան 2070 թվականին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Ի՞նչ է սպասվում մարդկությանը մինչև 2100 թվականը․ գիտնականները մռայլ կանխատեսում են ներկայացրել
Իսկ կարո՞ղ եք ասել, քանի՞ վանդակ կա այս շախմատային դաշտում։ Վստահ ենք կսխալվեք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց