fbpx

Բարի գալուստ մաղթենք մեր 2012թ.-ին

Բարի գալուստ մաղթենք մեր 2012թ.-ին, նա արդեն ուր որ է մեր դուռը կթակի…

Ահա և 2011թ. վերջին օրն է: Ուղիղ մի քանի ժամից մենք՝ մարդկությունս կթևակոխենք մի նոր տարի, 2012 թ. :

Կուզեմ, որ այս գալիք տարվա ամանորյա հույսերը լիարժեք կատարվեն բոլոր լավ մարդկանց համար: Թող այս գալիք տարին լավ մարդկանց տներում և օջախներում խաղաղություն, առողջություն, սեր և երջանկություն բերի: Կուզեմ 2012թ. լինի հրաշքների տարի:

Ամեն Նոր Տարի նոր հույսեր են արթնանում, սկսում եմ հուսալ որ Նոր տարում ամեն ինչ ուրիշ կերպ կլինի, որ վերջապես երկար սպասված հաջողությունն ու երջանկությունը նաև իմ դուռը կթակի, բայց անցնում է մեկ, երկու ամիս հասկանում եմ, որ այս տարին նույնպես բոլոր տարիների նման է և ոչ մի տարբերություն:

Բայց չգիտեմ թե ինչու, այս անգամ իմ մոտ մի ուրիշ զգացողություններ են: Այս անգամ սպասումներս ու հույսերը 2012թ.-ից մի տեսակ ներսիցս են փոռթկում: Այնպես որ կարծում եմ 2012թ. իրոք կլինի հրաշքների, երազանքների և հույսերի կատարման տարի:

Բարի գալուստ մաղթենք մեր 2012թ.-ին…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բարի գալուստ մաղթենք մեր 2012թ.-ին
Քանի՞ ձի եք տեսնում նկարում: Պատասխանը շատ բան կպատմի ձեր անձի մասին