fbpx

Տղամարդիկ զգուշացեք սուրճից

Զարմանալի է, բայց պարզվում է, որ սթրեսի ժամանակ սուրճ խմելը տղամարդկանց մտավոր ունակությունների համար վատ է, բայց լավ կանանց համար: Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի հոգեբանները:

Սուրճի ազդեցությունը մտավոր ունակությունների վրա պարզելու համար կատարված հետազոտություններում մասնակիցների մի մասին տրվել են ըմպելիքներ առանց կոֆեինի պարունակության, իսկ մնացածին կոֆեինով: Կամավորները մասնակցում էին բանակցություններում, լուծում էին գլուխկոտրուկներ և փորձարկվում էին տարբեր ինֆորմացիայի մտապահման թեսթերում:

Եվ այս հետազոտություններից հետո անգլիացի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց, որոնք սուրճ էին խմել, ինֆորմացիան մտապահելու և գլուխկոտրուկներ լուծելու համար պահանջվեց 20 վայրկյան ավել երկար ժամանակ, քան իրենց «առանց կոֆեինի կոլեգաները»:

Կանայք, որոնք սուրճ էին ըմպել, գլուխկոտրուկները լուծում էին 100 վրկ շուտ, քան առանց կոֆեինի ըմպելիքներ խմած կանայք:

 Հ.Գ. Ու նորից այս բրիտանացի գիտնականները: Ըստ երևույթին բրիտանիայում գիտնականները բավական պարապ են մնացել :D


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Տղամարդիկ զգուշացեք սուրճից
ԹԵՍՏ. Ձեր ամենաանկեղծ Ամանորյա ցանկությունը