Ներկայացնում ենք Ձեզ Վուդի Ալենի ամենավառ և սրամիտ մեջբերումներից մի քանիսը.
Վուդի Ալեն` ամենապահանջված ժամանակակից ռեժիսորներից մեկը, «ինտելեկտուալ կոմեդիայի» արքան, քառակի Օսկարակիր, դերասան, պրոդյուսեր։
1. Իմ կինը լրիվ երեխա է, երբ ես լոգանք եմ ընդունում, նա խորտակում է իմ նավակները։
2. Եթե միայն Աստված ինձ ինչ-որ վառ նշան տար։ Օրինակ, իմ անունով շվեցարական բանկում հաշվեհամար բացեր։
3. Օրինավորությունն ու ազնվությունը՝ բավական թանկարժեք նվերներ են։ Եվ չարժէ դրանք սպասել էժանագին մարդկանցից։
4. Իսկ ի՞նչ, եթե՝ ամենը խաբկանք է և ոչինչ իրականում գոյություն չունի։ Այդ դեպքում ես միանշանակ կգերավճարեի իմ գորգի համար։
5. Յուրքանչյուր մարդ բաղկացած է հոգուց և մարմնից։ Հոգին ընտրում է վսեմ բաներ՝ օրինակ, պոեզիա կամ փիլիսոփայություն, իսկ մարմինը՝ ուրախություն է ուզում։ Ես ընտրում եմ երկրորդը։
6. Սեքսի և սիրո միջև մեծ տարբերություն կա՝ սեքսը հեռացնում է ամոթխածության զգացումը, իսկ սերը այն ծնում է։
7. Ես հավատում եմ ամենատես աչքին, որը վերևից հետևում է մեզ։ Ցավոք՝ դա իշխանությունն է։
8. Եթե ուզում եք ծիծաղեցնել Աստծուն՝ պատմեք նրան ձեր պլանների մասին։
9. Աշխարհի ամենահիասքանչ արտահայտությունը դա՝ բարորակ ուռուցքն է։
10. Մարդիկ բաժանվում են վատերի և լավերի։ Լավերը ավելի լավ են քնում, փոխարենը վատերը՝ հաճույք են ստանում քնից ազատ ժամերին։
11. Ես ատում եմ իրականությունը։ Իսկ իրականությունը, ցավոք սրտի, միակ վայրն է, որտեղ ճաշին մատուցում են համեղ սթեյք։
12. Այս հրաշալի ոսկե շղթայով ժամացույցս։ Ես հպարտանում են դրանով։ Դա ինձ վաճառել է պապս՝ մահանալուց առաջ։
13. Սեքսը՝ դա ամենազվարճալի բանն է այն ամենից, որոնցով ես կարող եմ զբաղվել առանց ծիծաղելու։
14. Ես պահպանում եմ հին ավանդույթները։ Ես հավատում եմ, որ մարդիկ պետք է ամուսնանան ցմահ, ինչպես աղավնիներն ու կաթոլիկները։
15. Հերիք չի Աստված չկա, մի հատ էլ դեռ փորձեք շաբաթ օրով գտնել ջրմուղագործի։
16. Լոս Անջելոսում աղբը այլևս չեն նետում։ Այն վերամշակում են հեռուստաշոուների։
17. Հասունության իսկական նշանը դա ծերությունը չէ, այլ չշփոթվելու ունակությունը, երբ արթնանում ես քաղաքի կենտրոնի մարդաշատ փողոցում՝ ընդամենը մեկ անդրավարտիքով։
18. Սեքսը նման է բրիջ քարտային խաղին։ Եթե չունես լավ զուգընկեր, ավելի լավ է ունենալ լավ ձեռք։
19. Կարելի է ապրել մինչև հարյուր տարի, եթե հրաժարվես այն ամենից, ինչի համար ուզում ես ապրել հարյուր տարի։
20. Մարդկանց չի վիրավորում թուլությունը, նրանք ատում են ուժի համար։