fbpx

5 պատճառ, թե ինչու են իմաստուն մարդիկ վրեժը թողնում կարմային

Անգլիացի պոետ Ջորջ Հերբերտը մի անգամ ասել է, որ լավագույնը, ինչին ունակ է մարդը՝ լավ ապրել սեփական կյանքը։ Հենց դա էլ կլինի նրա լավագույն վրեժը իրենց ցավ պատճառողներին։ Եվ նա բացարձակ ճիշտ էր։

Չնայած մեզնից շատերը հավատում են, որ անձնական վրեժխնդրությունը թեթևություն կբերի, իմաստուն մարդիկ, այնուամենայնիվ, գերադասում են, որ իրենց փոխարեն ամբողջ կեղտոտ աշխատանքը կատարի կարման։

Հավանաբար լսել եք հետևյալ ասացվածքը. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Եվ ահա, դժվար թե ցանկանաք վրեժ լուծել մարդուց, ելնելով պատճառներից, որ նշված են ստորև։

1. Հետևելով, թե ինչպես է կարման վարվում ցավ պատճառողների հետ՝ դուք մեծ հաճույք կստանաք

Վաղ թե ուշ, մարդկանց հետ, որոնք վատ են վարվել Ձեզ հետ՝ կպատահի նույնը։ Վատ մարդուն իր ջախջախիչ հարվածը տալով՝ Կարման երբեք չի վրիպում։

Իսկ Ձեզ, ոչ մի ջանք չգործադրելով, հաճելի կլինի կողքից հետևել, թե ինչպես է Ձեզ ցավ պատճառողը կործանում իր կյանքը։

2. Ստիպված չեք լինի կեղտոտել Ձեր ձեռքերը

Շատ կարևոր է ոչ մի դեպքում չփորձել ինքնուրույն վրեժխնդիր լինել։ Հաճախ փոխհատուցումը հեշտ գործ չէ և չի տեղավորվում ոչ մի օրենքների սահմաններում։ Սակայն կարմայի դեպքում ամեն ինչ այլ կերպ է՝ այն չի ենթադրում ոչ մի կասկածելի և բացասական գործողություն։

Վրեժը՝ կեղտոտ և վտանգավոր գործ է, իսկ կարման օգնում է խիղճը մաքուր պահել։ Թույլատրելով նրան ամբողջովին գործը վերցնել իր ձեռքերը, դուք այդպիսով մնում եք անվտանգ՝ չխաթարելով ո՛չ Ձեր գիտակցությունը, և ո՛չ էլ սիրտը։ Իրական ուժեղ անձնավորությունները գիտեն կեղտոտ գործերից հեռու մնալու կարևորությունն ու արժեքը։

3. Ձեզ համար կարևոր մարտերն ընտրելու անհրաժեշտության ընկալում

Իմաստուն մարդիկ գիտեն, որ նրանց չի հաջողվի ակնթարթորեն հաղթանակ տոնել ամբողջ աշխարհի վրա։ Պետք չէ մոռանալ, որ անմիջապես մի քանի մարտեր վարելը՝ անարդյունավետ գործ է։

Ինչ-որ մեկին վրեժխնդիր լինելու Ձեր ձգտումն ու ցանկությունը՝ վերջին հաշվով կդառնան Ձեր անեծքը։ Իսկ դա միանշանակ արժանի չէ Ձեր մտավոր էներգիան ծախսելուն։ Ավելի արդյունավետ կլինի մտածել ապագայի մասին, այլ ոչ թե անընդհատ վերադառնալ անցյալի վիրավորանքներին և անարդարություններին։

4. Անձնական վրեժխնդրությունը հղի է սարսափելի հետևանքներով

Եթե նույնիսկ վստահ եք Ձեր նախաձեռնության հաջողության վրա և վստահ եք, որ չեք կեղտոտի Ձեր ձեռքերը՝ դուք միևնույնն է կբախվեք հետևանքներին։ Եվ դրանցից մեկը՝ կարման է։

Եթե նույնիսկ գտնում եք, որ Ձեր վրեժը վկաներ չունի, դուք անտեսում եք դրանցից կարևորին՝ կարմային։ Թեկուզ աշխարհի երեսին ոչ մի կենդանի արարած տեղյակ չէ, թե ինչպես եք վարվել, սակայն դա հնարավոր չէ թաքցնել Տիեզերքից։

Եվ իմաստուն մարդիկ միշտ հիշում են, որ իրենց դրական կարման շատ ավելի արժեքավոր և լավն է, քան յուրաքանչյուր վրեժ։

5. Լավագույն վրեժը՝ ապրել լավ կյանքով

XVII-րդ դարի անգլիացի պոետ Ջորջ Հերբերտը մի անգամ ասել է, որ լավագույնը, ինչին ունակ է մարդը՝ լավ ապրել սեփական կյանքը։ Հենց դա էլ կլինի նրա լավագույն վրեժը իրենց ցավ պատճառողներին։ Եվ նա բացարձակ ճիշտ էր։

Այդ պատճառով մի մոռացեք, որ եթե ցանկանում եք անձնապես վրեժխնդիր լինել մարդուն, ով Ձեզ վնասել է՝ թո՛ղ Ձեր կյանքը լինի շատ լավը՝ ի հակառակ նրա։ Հաջողությունը շատ մեծ նշանակություն ունի, և բոլորն, ովքեր Ձեզ ցավ են պատճառել՝ կնախանձեն Ձեզ, չունենալով հնարավորություն հասնել նույնին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.2 из 5 )
MediaMag
5 պատճառ, թե ինչու են իմաստուն մարդիկ վրեժը թողնում կարմային
10 բան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա իր տղամարդու մասին