Երեխայի ծնունդը կապում են բազմաթիվ կարծրատիպերի հետ։ Օրինակ, որ մեծ երեխան՝ ամենախելացին է, իսկ փոքրը՝ ամենաերեսառածը։ Եվ դա հաճախ ճիշտ է։
Օրինակ, վերջերս կատարված հետազոտությունը, որը տպագրվել է Human Resources ամսագրում, ցույց է տվել, որ մեծ երեխաները ավելի շատ են կողմնորոշված դեպի գիտությունը։
Առաջնեկները ստանում են լավագույն արդյունքները կոգնիտիվ թեստերում, քան իրենց կրտսեր եղբայրները կամ քույրերը։
1979թ.-ից հետազոտությանը մասնակցել են հազարավոր ամերիկացիներ՝ 14-ից մինչև 20 տարեկան։ Նրանք ներկայացրել են ինֆորմացիա զբաղվածության, եկամուտների և կրթության մասին։
Բանը նրանում է, որ նորելուկ ծնողները, որպես օրենք, ցանկանում են ամեն ինչ ճիշտ անել և լավագույն կերպով են գիտակցում իրենց կապը երեխայի հետ։
Հետազոտությունների արդյունքներով, ծնողները նույնանման սեր և հոգածություն են դրսևորում իրենց բոլոր երեխաների հանդեպ, սակայն առաջնեկները ստանում են առավելագույն հոգեբանական խթանում։
Ընտանիքները մյուս երեխաների ծնունդով բախվում են մեծ սահմանափակումների՝ կապված ժամանակի, ռեսուրսների և ուշադրության հետ կապված։
«Երախաների դասը կայանում է նրանում, որ ժամանակը, որ անց եք կացնում երեխաների հետ՝ մեծ նշանակություն ունի։ Հատկապես այն, թե ինչպես եք այն անցկացնում»։
Գիտնականներն ասում են, որ պետք է մեծ ջանքեր թափել, որպեսզի երեխան զարգանա ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև մտավոր։
Նախորդ հետազոտությունները ապացուցել են, որ երեխաները, որոնք ավելի ուշ են ծնվել, ունեն ավելի ցածր IQ և ավելի քիչ փող են վաստակում, քան իրենց մեծ եղբայրներն ու քույրերը։ Բայց փոխարենը նրանց մոտ ավելի ամուր է առողջությունը։
Իսկ դուք հավատո՞ւմ եք այս հետազոտության արդյունքներին։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։