fbpx

Քանի դեռ կյանքը ձեզ դուր չի գալիս՝ այն անցնում է

1995թ.-ին հանրահայտ գրող Կուրտ Վոննեգուտը հրաշալի ելույթով հանդես եկավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների առաջ:

Պարզ և խորը բառեր իրական արժեքների, սիրո և գեղեցկության մասին:

Վայելեք ձեր երիտասարդության ուժն ու գեղեցկությունը, քանի դեռ կյանքը ձեզ դուր չի գալիս՝ այն անցնում է: Հավատացեք ինձ, 20 տարի հետո դուք կնայեք ձեր լուսանկարներին և կհիշեք մի այնպիսի զգացմունքով, որն այժմ դուք չեք հասկանա: Որքան հնարավորություններ են բաց եղել ձեր առաջ, և որքան հեքիաթային տեսք ունեիք: Դուք այդքան էլ շատ չեք կշռում, որքան ձեզ է թվում:

Մի անհանգստացեք ապագայի համար: Կամ լավ, անհանգստացեք, բայց իմացեք, որ այդ անհանգստությունները նույնքան արդյունավետ են, որքան փորձերը լուծել հանրահաշվական հավասարումը մաստակ ծամելու օգնությամբ: Կյանքում իրական անհաջողություններ պատահում են այն իրադարձություններով, որոնք երբեք չեն անհանգստացրել ձեր միտքը, այսպես օրինակ, այն ինչը ձեզ անակնկալի է բերում գիշերվա ժամը չորսին, ասենք սովորական մի երեքշաբթի օր:

Ամեն օր կատարեք ինչ-որ բան, ինչը ձեզ վախեցնում է:

Երգեք:

Զգույշ վերաբերվեք այլ մարդկանց սրտերին:

Մի հաշտվեք նրանց հետ, ովքեր անտարբեր են ձեր սրտի հանդեպ:

Մի ծախսեք ձեր ժամանակը նախանձի վրա, երբեմն դուք առջևում եք, երբեմն ետ եք մնում, մրցավազքը երկար է, և, վերջիվերջո, դուք մրցության մեջ եք ինքներդ ձեզ հետ:

Հիշեք հաճոյախոսությունները, որ ստացել եք, բայց մոռացեք վիրավորանքները, և եթե դուք կարողանաք դա անել՝ ինձ էլ ասեք, թե ինչպես ստացվեց:

Մեղավոր մի զգացեք ձեզ, եթե չգիտեք թե ինչ անել ձեր կյանքի հետ: Իմ իմացած բոլոր հետաքրքիր մարդիկ 22 տարեկանում պատկերացում անգամ չունեին, թե ինչպես են նրանք ուզում ապրել, ընդորում, որոշ ինձ ծանոթ հետաքրքիր քառասունամյաները մինչև հիմա դա չգիտեն:

Միգուցե կամուսնանաք, իսկ միգուցե ոչ: Միգուցե երեխաներ կունենաք, միգուցե ոչ: Միգուցե քառասունում կբաժանվեք, իսկ միգուցե կպարեք փոքրիկ բադիկների պարը ձեր ամուսնության յոթանասուն ամյակին: Ինչ էլ որ անեք, չափից շատ մի գովեք ինքներդ ձեզ, բայց նաև մի էլ կշտամբեք: Ձեր ընտրությունը, ինչպես և բոլորի դեպքում՝ կիսով չափ կախված է պատահականությունից:

Վայելեք ձեր մարմինը, օգտագործեք այն ինչպես կարող եք, և մի վախեցեք այն բանից, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշ մարդիկ: Մարմինը՝ դա ամենահրաշալի գործիքն է, որը երբևէ կունենաք:

Պարեք, նույնիսկ եթե պարելու տեղ չունեք, բացի ձեր հյուրասենյակից:

Բարեսիրտ եղեք ձեր եղբայրների և քույրերի հետ, նրանք ձեր լավագույն կապն են անցյալի հետ, և նրանք են, ովքեր ամենայն հավանականությամբ ձեզ հետ կլինեն նաև ապագայում:

Հասկացեք, որ ընկերները գալիս և գնում են, բայց մի քանի թանկարժեք ընկերոջը պետք է ամեն կերպ պահել: Գործադրեք ամեն ջանք, որպեսզի բացառեք թե՛ աշխարհագրության առումով, և թե՛ կյանքում նրանց հետ կապի խզումը, որովհետև որքան մեծանաք, այնքան ձեզ հարկավոր կլինեն մարդիկ, ում ճանաչել եք, երբ երիտասարդ էիք:

Ընդունեք մի քանի անխուսափելի ճշմարտություն՝ գները կաճեն, քաղաքական գործիչները կդավաճանեն իրենց կանանց: Դուք նույնպես կծերանաք, և երբ կծերանաք, դուք կսկսեք երևակայել, որ երբ երիտասարդ էիք՝ գները խելքին մոտ էին, քաղաքական գործիչները պարկեշտ էին և երեխաները հարգում էին ծերերին:

Ի դեպ, հարգեք ծերերին, դուք երբեք չգիտեք, թե երբ նրանք հավերժ կհեռանան:

Հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկը ձեզ կապահովի: Միգուցե դուք ունեք սեփական ներդրումային ֆոնդը, միգուցե ունեք հարուստ ամուսին կամ կին, բայց դուք երբեք չգիտեք թե նրանք երբ կարող են լքել ձեզ:

Բոլորս էլ մի օր հեռանալու ենք, բայց պետք է դիմանալ մինչև վերջ՝ հավատալով ինչ-որ բանի: Դրանում է ամենամեծ դժվարությունը, որովհետև թվում է, որ չկա ոչինչ, ինչին կարելի է մինչև վերջ հավատալ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քանի դեռ կյանքը ձեզ դուր չի գալիս՝ այն անցնում է
Սկեսուր և հարս. 7 միֆ, որոնք կարող են փչացնել ամուսնությունը