[em]Tert.am-ը գրում է.[/em]
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությանը կից գործող Polestar թյունինգավորման կենտրոնը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր Volvo-ն:
Կենտրոնի հմուտ մասնագետները հարդարել ու կատարելագործել են XC90 T8 Twin Engine հիբրիդային արտաճանապարհային մոդելը` դրա շարժիչի հզորությունը հասցնելով 421 ձիաուժի:
Տպավորիչ նորույթը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 5.5 վայրկյանում: Մինչդեռ էլեկտրական շարժիչը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 43 կմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Volvo XC90-ի թյունինգավորված տարբերակն արդեն հասանելի է պատվերի համար: